Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում

Ինչպե՞ս է մարդու մասնագիտությունն ազդում նրա անձնական կյանքի վրա

Ինչպե՞ս է մարդու մասնագիտությունն ազդում նրա անձնական կյանքի վրա

Ապագա մասնագիտության ընտրության հարցում մարդիկ առաջնորդվում են մի շարք գործոններով, սակայն քչերն են հաշվի առնում, թե որքանով այն կազդի իրենց անձնական կյանքի վրա, գրում է YahooNews-ը:

Մասնագետները պարզել են, որ իրականում մասնագիտությունը շատ մեծ դեր է խաղում մարդու երջանիկ կամ դժբախտ լինելու հարցում: Որքան էլ մարդ ցանկանա առանձնացնել աշխատանքն ու անձնական կյանքը, այնուամենայնիվ, դրանք, անկախ մարդու կամքից, ազդում են միմյանց վրա:

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Ռեդֆորդի համալսարանի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են, որ ամուսնալուծությունների մեծ թվի պատճառ են դարձել «սթրեսածին» մասնագիտությունները: Այդ մասնագիտությունների շարքում են ոստիկանները, բարմենները, մերսողները, էստրադային արտիստները, երգիչները, դերասանները, մատուցողները, բուժքույրերն ու պարուսույցները:

Ի տարբերություն նրանց` ամուսնալուծությունների ամենացածր ցուցանիշը գրանցվել է ակնաբույժների, օրթոպեդների, ինժեներների ու հոգևորականների շրջանում:

Բացի այդ, մասնագետները պարզել են, որ ամուսնալուծությունները շատ են ցածր աշխատավարձ ստացող անձանց շրջանում, քան բարձր վարձատրվող անձանց: Պատճառն այն է, որ մեծ եկամուտն ի զորու է բազմաթիվ խնդիրներ լուծել, որոնց շուրջ հաճախ վիճում են ամուսինները:

Այսպիսով, որքան կրթված է մարդը, այնքան ամուր է ընտանիքը։

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ