Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում

Երկար աշխատելը բարձրացնում է սրտի կաթված ունենալու ռիսկը

Երկար աշխատելը բարձրացնում է սրտի կաթված ունենալու ռիսկը

Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 8 ժամից ավել աշխատելը բարձրացնում է սրտի կաթված ունենալու ռիսկը 80%-ով: Հետազոտողները կարծում են, որ սթրեսի, բարձր ճնշման և առողջությանը վնասող դիետաների համադրությունը կարող է հանգեցնել սրտանոթային խնդիրների:

Ամերիկյան «Journal of Epidemiology» պարբերականում տպագրված ուսումնասիրությունների համաձայն, որոնք հավաքվել են 50 տարիների ընթացքում, աշխատավայրում երկար գտնվող մարդիկ սրտանոթային խնդիրներ ունենալու 40-80% ավելի շատ ռիսկի տակ են գտնվում, քան նրանք, ովքեր աշխատում են 8 ժամ:

Ըստ Ազգային վիճակագրական գասենյակի` բրիտանացիները շաբաթական աշխատում են 42.7 ժամ, գերմանացիները` 42 ժամ, դանիացիները` 39.1 ժամ: Բրիտանիայում ավելի քան հինգ միլիոն մարդ տարեկան իր աշխատաժամից ավել է աշխատում` առանց ավել գումար ստանալու: Ըստ նոր ուսումնասիրությունների` դա կարող է կործանարար լինել աշխատողների առողջության համար:

Սկզբնաղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ