ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք
Գիտնականները հերքել են կանանց օրգազմի մասին Ֆրոյդի տեսությունը. news.am
Գիտնականների խումբը` նյարդակենսաբան Նիկոլ Փրաուսի գլխավորությամբ, հերքել է հոգեբանական վիճակի եւ սեռական հարաբերությունների որակի հետ օրգազմի տարբեր տեսակների կապի մասին Զիգմունդ Ֆրոյդի տեսությունը։
Գիտնականները հետազոտություն են անցկացրել 18-53 տարեկան 88 կանանց մասնակցությամբ։ Նախ, կամավորները հարցաթերթիկ են լրացրել, որոնց արդյունքներով մասնագետները կարողացել են գնահատել կանանց սեռական առողջությունն ու հոգեբանական վիճակը, ինչպես նաեւ պարզել, թե որքան հաճախ են նրանք դեպրեսիա, տագնապի զգացողություն եւ հոգեբանական այլ խանգարումներ ունենում։ Բացի այդ՝ հարցումը հետազոտության հեղինակներին օգնել է պարզել, թե օրգազմի ինչ տեսակ են կամավորներն ավելի հաճախ ապրում։
Հարցումից հետո փորձի մասնակիցներին խնդրել են նաեւ մինչեւ 20 վայրկյան տեւողությամբ էրոտիկ եւ չեզոք բնույթի տեսանյութեր դիտել։ Էրոտիկ տեսանյութեր դիտելիս կանայք պետք է գիտակցաբար նվազեցնեին կամ մեծացնեին իրենց սեռական գրգռվածության մակարդակը։
Արդյունքում պարզվել է, որ ավելի հաճախ ծլիկային, այլ ոչ թե հեշտոցային օրգազմ ապրող կանայք բարձր լիբիդո ունեն ու դյուրին են գրգռվում։ Այս եզրահանգումները հակասում են Զիգմունդ Ֆրոյդի տեսությանը, որը զարգացրել են գիտնականներ Միգել Կոստան եւ Ստյուարտ Բրոուդին։ Նրանց տեսության համաձայն՝ ոչ հեշտոցային օրգազմ ապրող կանայք հոգեբանական խնդիրներ ունեն եւ սեռական առումով բավարարված չեն, ինչը չի համապատասխանում իրականությանը։
«Հույս ունեմ, որ այս հետազոտությունը կանանց ավելի մեծ վստահություն կներշնչի, որպեսզի նրանք ոչ թե անհանգստանան իրենց օրգազմի աղբյուրի մասին, այլ պարզապես հաճույք ստանան»,- ասել է Նիկոլ Փրաուսը։
17.10.2016 Կարդացեք նաև
09.04.2020 Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/includes/include_view_article_list.php(50): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/includes/include_article_same.php(14): view_article_list() #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(121): require_once('/home/med-pract...') #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ