Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Գիտնականները պարզել են. որն է իդեալական ինտիմ կյանքի որակը` ընտանեկան երջանկության համար.

Գիտնականները պարզել են. որն է իդեալական ինտիմ կյանքի որակը` ընտանեկան երջանկության համար.

Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչ ինտիմ կյանքի պայմաններում ամուսինները կլինեն երջանկության առավելագույն մակարդակին: «Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ` Տորոնտոյի համալսարանի Միսիսոգի մասնաճյուղի հոգեբանները հետազոտել են 30 հազար ամերիկացի ընտանեկան զույգերի՝ 40 տարվա ընթացքում, իսկ արդյունքները հրապարակել Social Psychological and Personality Science գիտական հանդեսում:

Գիտնականներն այժմ հայտարարում են, որ երջանկության համար զույգերին բավական է սիրով զբաղվել շաբաթական մեկ անգամ: Չնայած նրանք չեն հերքում նաև կարծրատիպը, թե ավելի հաճախակի սեքսը ասոցացվում է երջանկության ավելի բարձր մակարդակի հետ: Նրանք ընդգծում են, որ «ինտիմ կապը» պետք է միշտ պահել, սակայն պարտադիր չէ, որ դա մշտապես վերածվի սեքսի:

Գիտնականները պարզել են նաև, որ ընտանեկան եկամտի աճն ավելի քիչ է ազդում երջանկության վրա, քան ինտիմ կապը:

Գիտնականները միաժամանակ հերքել են նաև «ընտանեկան սեքսին» վերաբերող ավելի տարածված կարծրատիպեր: Մասնավորապես, նրանք պնդում են, որ սխալ է տարածված տեսակետը, թե տղամարդիկ կանանցից պահանջկոտ են ինտիմ կյանքում, ինչպես նաև` թե երկար ժամանակ ամուսնական կյանքով ապրող զույգերի ինտիմ մտերմությունն ավելի քիչ է, քան նորապսակներինը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. womenpassion.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ