Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Սեռական զսպվածությունը տղամարդկանց առողջությանը վնաս է. գիտնականներ. 1in.am

Սեռական զսպվածությունը տղամարդկանց առողջությանը վնաս է. գիտնականներ. 1in.am

Գիտնականները հետազոտել են սեռական զսպվածության հետևանքները մարդու վրա: Ավելին, հետազոտության արդյունքերը տարբեր են եղել կանանց և տղամարդկանց մոտ: Եթե ինտիմ կյանքի պակասը կանանց վրա որևէ բացասական հետևանք չի թողնում, ապա նույնը չի կարելի ասել տղամարդկանց մասին: Պարզվում է, որ տղամարդիկ, եթե ինչ-որ պատճառով զրկված են ինտիմ հարաբերություններից, ապա դրա հետևանքով նրանց օրգանիզմը սկսում է արագ ծերանալ և նրանք վաղաժամ մահանում են: Այս մասին հայտնում է medikforum-ը:

 

Գիտնականներն ապացուցել են, որ առանց ինտիմ կյանքի տղամարդկանց մոտ ո՛չ միայն խանգարվում է հոգեկան վիճակը, այլ վաղաժամ հայտնվում է պոտենցիայի խնդիրներ, վատանում է սրտանոթային համակարգի վիճակը: Նրանց մոտ, նախ, սկսվում է գիշերային արտանետումներ, այնուհետև, դադարում է սերմնահեղուկի արտադրությունը, համարելով, որ այն անհրաժեշտ չէ օրգանիզմին: Արդյունքում կարող է առաջանալ իմպոտենցիա:

 

Գործնականորեն, բոլոր զսպվածությամբ տղամարդիկ գտնվում են նյարդային վիճակում, մշտապես զգալով դյուրագրգռվածություն և ագրեսիա: Իսկ օրգանիզմում սեռական հորմոնների ավելցուկը հաճախ ուժգին ազդում է մարդու հոգեվիճակի վրա և նրա մոտ առաջանում են տարօրինակ մտքեր, ֆոբիաներ, մանիաներ և այլն: Սեռական կյանքի բացակայությունից կարող է առաջանալ դեպրեսիա, որն ամենածանր դեպքում կարող է հանգեցնել ինքնասպանության:

 

Կանանց մոտ սեռական հարաբերությունների բացակայությունը նույնպես կարող է նրանց մոտ առաջացնել վատ տրամադրություն, բայց, իհարկե, ոչ այնպես, ինպես տղամարդու:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ja-zdorov.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ