Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Ինտիմ հարաբերության հիմնական արդյունքը մտքի և զգացմունքների հավասարակշռության վերականգնումն է

Ինտիմ հարաբերության հիմնական արդյունքը մտքի և զգացմունքների հավասարակշռության վերականգնումն է

Ինտիմ հարաբերության հիմնական արդյունքը սթրեսի մակարդակի նվազեցումն է, այն օգնում է վերականգնել մտքի ու զգացմունքների հավասարակշռությունը:

 

Ինտիմ հարաբերությունից հետո մարմնից էնդորֆիններ են արտազատվում, որոնք նվազեցնում են լարվածությունը եւ էյֆորիայի զգացում են տալիս, գրում է The Times of India-ն:

Բացի այդ, ինտիմ հարաբերությունն ամրացնում է իմունիտետը: Պարբերական սեռական շփումները ակտիվացնում են վիրուսների դեմ պայքարող տարրերի արտադրությունը: Կայուն սեռական կյանքի շնորհիվ, մարմնի վրա հակամարմինների բարձր մակարդակ է ապահովվում:

Ինտիմ հարաբերությունը նաեւ բարելավում է քունը: Բժիշկները խորհուրդ են տալիս դրա վրա ուշադրություն դարձնել նրանց, որոնք տառապում են անքնությամբ: Եթե տղամարդը շաբաթական երկու անգամից ավելի սեքսով է զբաղվում, նա, դրանով նվազեցնում է սրտի նոպայի ռիսկը: Կայում սեռական կյանքը կանանց օգնում է կանոնավորել դաշտանային ցիկլը եւ նվազեցնել ցավերը դաշտանի ժամանակ, հաղորդում է MedDaily.ru-ն:

Ընդհանուր առմամբ, ինտիմ հարաբերության ժամանակ գործի են դրվում գրեթե բոլոր, այդ թվում ազդրերի, փորի, մեջքի վերին հատվածի մկանները:

Հայտնի է նաեւ ինտիմ հարաբերության կոսմետիկ արդյունքը: Կանանց մոտ սեքսը հանգեցնում է էստրոգենի մակարդակի կրկնակի ավելացման, որի արդյունքում մաշկը ավելի փափուկ է դառնում, իսկ մազերը փայլ են ստանում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. factroom.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ