Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Անկողնում երևակայությունը մտավոր խանգարումների ցուցանիշ չէ

Անկողնում երևակայությունը մտավոր խանգարումների ցուցանիշ չէ

Ըստ Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի՝ անկողնում այնպիսի հակումները, ինչպիսիք են ֆետիշիզմը, մազոխիզմը, սադիզմը և այլն, այլևս որպես հոգեկան խանգարումներ, անբնական հակումներ չեն բնութագրվում մինչև այն պահը, քանի դեռ մարդուն դա դուր է գալիս: Եթե նա դրանից հետո սթրեսի մեջ է ընկնում, ապա այդպիսի հակումը որպես հիվանդություն է բնութագրվում: Երջանիկ են այն մարդիկ, ովքեր անկողնում հաճույք են ստանում. ի՞նչը կարող է հարաբերությունների համար ավելի լավ լինել: 

 

1968 թ. մազոխիզմը, սադիզմը, տրանսվեստիզմը, ֆետիշիզմը անկողնում որակվում էին որպես «հոգեկան խանգարումներ» և սեռական շեղումներ էին համարվում: Սակայն «սեռական այդպիսի հանցագործություններն» օրենքով չէին պատժվում, այլ միայն հոգեբույժների միջամտություն էին պահանջում: 

 

1973-ին հոգեկան հիվանդությունների ցուցակից հեռացվեց հոմոսեքսուալիզմը, և ներմուծվեց «սեռական կողմնորոշման խանգարում» տերմինը: 1980 թ. կրկին տերմինի փոփոխություն տեղի ունեցավ: Այժմ հոմոսեքսուալները «հոգեկան հիվանդներ» չէին կոչվում, եթե նրանք իրենց վիճակից հաճույք էին ստանում: Իսկ եթե նրանք դժբախտ էին իրենց զգում, ապա հոգեկան հիվանդների շարքին էին դասվում: Հոգեբույժների սահմանած նոր «օրենքներով»՝ այլևս չեն մեղադրվում մարդիկ, ովքեր հաճույք են ստանում ֆիզիկական ցավից և ուրիշներին ցավեցնելուց: Սակայն եթե այդ գործողություններից հետո նրանք իրենց վատ են զգում, ապա դրանք որպես հոգեկան շեղումներ են որակվում:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ