Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Հոգեբանները նշել են կինոյի առաջացրած տասը կարծրատիպեր (18+)

Հոգեբանները նշել են կինոյի առաջացրած տասը կարծրատիպեր (18+)

Գիտնականները պատմել են, թե ինչու է էկրանին սերն այլ տեսք ունենում: 

Հաճախ, շատ սովորական ֆիլմ դիտելիս, որը ոչ մի կապ չունի պոռնոգրաֆիայի հետ, զարմանում ենք. ի՞նչպես են նրանք դա անում… Եվ կարծրատիպեր են ձևավորվում՝ բոլոր կանայք պետք է շիկահեր լինեն, իսկ սեքսը պետք է տևի, ոչ ավել, ոչ պակաս, մի քանի օր: 

 

Սակայն կյանքում այդպես չէ: Ցավոք, շատերը չեն գիտակցում դա՝ գտնվելով հեռուստատեսային ստանդարտների ազդեցության տակ: Ֆիլմերի պատճառով խնդիրների մեջ չհայտնվելու համար հոգեբանները սեքս-առասպելների ցուցակ են կազմել, որոնցով ոչ մի դեպքում չի կարելի կյանում առաջնորդվել: 

 

1. Կինեմատոգրաֆիայի համաձայն՝ սեքսով պետք է զբաղվեն բոլորը, ամենուր և միշտ: Ֆիլմերի հերոսները ո՛չ գլխացավ, ո՛չ սեռական բնույթի խնդիրներ, ո՛չ սթրեսներ չունեն… միայն ցանկություն: 

 

2. Ինչքան շատ, այնքան լավ, ընդ որում՝ ինչպես, տղամարդկանց, այնպես էլ կանանց համար: Առաջին տեղում առնանդամն է, երկրորդ տեղում՝ կուրծքը, և միշտ հարկավոր է ոչ միայն ցույց տալ, այլև խոսել այդ մասին: 

 

3. Աշխարհը շիկահերներն են կառավարում: Կրքոտ, հիասքանչ, ճակատագրական… միայն շիկահերներ: Նրանք ամենասեքսուալն են, քանի որ ավելի ու ավելի են քչանում: 

 

4. Լավ սեքսը կարճ սեքսն է: Ընդ որում, կարևոր չէ, որ միջին վիճակագրական տղամարդու հնարավորությունները ճագարի հնարավորություններից հեռու են: Լավ սեքսը տևում է մի քանի ժամից մի քանի օր: Եվ առանց սննդի. Սերը ամենալավ սնունդն է: 

 

5. «Կամասուտրան» սուրբ գիրք է: Եվ դրան պետք է միշտ հետևել՝ անբնական դիրքերով, նույնիսկ եթե դա միայն արագ սեքս է... որը հազվադեպ է պատահում: 

 

6. …իսկ առավոտյան բոլորը գեղեցիկ են արթնանում: Տարօրինակ է, սակայն արթնանալով՝ անկողնում զուգընկերները միշտ թարմ, լվացված և դիմահարդարված են: Դժվար թե իրական մարդիկ այդպես կարողանան: 

 

7. Ամենակարևորը վստահությունն է: Այդ պատճառով էլ պահպանակները պետք է դեն նետել: Քանի որ անվտանգ սեքսն այնքան էլ ռոմանտիկ տեսք չի ունենա: 

 

8. Բոլոր կանայք լեսբուհիներ են: Էլ ինչ մտածել, երբ նրանք անընդհատ համբուրվում և գրկախառնվում են, նույնիսկ եթե դա տեղին չէ: 

 

9. Խմբակայն սեքսն օգտակար է: Ինչո՞ւ են էկրանին այդքան շատ զույգեր, ովքեր պատրաստ են իրենց անկողին ընդունել երրորդ մասնակցին: 

 

10. Ծխախոտը երկարացնում է հաճույքը: Երևի սցենարիստների մեծամասնությունը համոզված է դրանում, այդ պատճառով էլ բուռն սեքսից հետո զուգընկերներից մեկը պետք է անպայման ծխի: 

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ