Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Վ. Շահրամանյան. Հասարակությունը սկսել է ավելի քննադատորեն մոտենալ սեփական սեռական առողջությանը (տեսանյութ)

Վ. Շահրամանյան. Հասարակությունը սկսել է ավելի քննադատորեն մոտենալ սեփական սեռական առողջությանը (տեսանյութ)

ԵՊԲՀ Սեքսապաթոլոգիայի կլինիկա դիմողների 25 տոկոսը կանայք են, 25 տոկոսը` ամուսնական զույգեր, 50 տոկոսը` տղամարդիկ: Այս տվյալներն ասուլիսում հայտնեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Ըստ նրա, տղամարդիկ ավելի շատ են դիմում, քանի որ նրանք, ի տարբերություն կանանց, ավելի անկաշկանդ են:

 

Բայց վերջին տարիներին մարդիկ, բժշկի խոսքով, սկսել են ավելի հաճախ դիմել բժշկին. «Մարդիկ համեմատաբար սկսել են անկաշկանդ լինել այդ հարցերում: Հասարակությունը սկսել է ավելի քննդատատորեն մոտենալ սեփական սեռական առողջությանը»: Վ. Շահրամանյանը նաև նշեց, որ սկսել են իրենց դիմել դեսահասները, երիտասարդները:

 

Խոսելով սեռական դաստիարակության մասին, մասնագետն ասաց, որ այն կազմում է ընդհանուր դաստիարակության մի մասը, օգնում է անձին դառնալ սեռապես ավելի կիրթ, նպաստում է, որ հետագայում անձը զերծ մնա զանազան սեռական խնդիրներից: Այս առումով, սեքսապաթոլոգի կարծիքով, սեռադաստիարակության մասին պետք է խոսել մանուկ տարիքից, երբ երեխան արդեն սկսում է հետաքրքրվել ամենատարրական, պարզ հարցով` որտեղից եմ ես լույս աշխարհ եկել: «Սեռակրթությունը սեքսի, դիրքերի մասին զրույց չէ: Սխալ են նման պնդումները»,- վստահեցնում է Վ. Շահրամանյանը:

 

 

 

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ