Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Առավոտյան սեքսը և դրա անգնահատելի ազդեցությունը առողջության վրա (18+)

Առավոտյան սեքսը և դրա անգնահատելի ազդեցությունը առողջության վրա (18+)

Առավոտյան սուրճն առավոտյան սեքսով փոխարինելն ավելի ընդունելի տարբերակ է համարվում, քանի որ վերջինս դրական զգացումներ է արթնացնում և լավ ազդեցություն է ունենում առողջության վրա: 

 

Գզգզված մազեր, ուռած կոպեր, բերանի տհաճ հոտ, մի քանի րոպե անկողնում ավելի մնալու ցանկություն… Այո, բազմաթիվ հանգամանքներ կան, որոնց պատճառով սովորաբար առավոտյան սեքսից հրաժարվում են: Սակայն առավոտյան սեքսից գիտակցված հրաժարվելու դեպքում կարելի է շատ բան կորցնել: 

 

Առավոտյան սեքսով զբաղվող մարդիկ ամբողջ օրվա ընթացքում առույգ են լինում: Սեռական բավարարվածություն և օրգազմ ապրելուց հետո օրգանիզմում էնդորֆին է արտադրվում, որն էլ երջանկության և բավարարվածության զգացումների ակտիվացման պատճառ է հանդիսանում: 

 

Առավոտյան սեքսն ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ այն բարձրացնում է իմունոգլոբուլինի մակարդակը, որն էլ պայքարում է մրսածության և այլ վարակների դեմ: 

 

Ադրենալինի պակաս նույնպես չի զգացվի: 

 

Առավոտյան նախնական քնքշանքների կարիք չի զգացվում, քանի որ քնի մեջ տղամարդու օրգանիզմում տեստոստերոն է հավաքվում, և նա միանգամից պատրաստ է գործողությունների: 

 

Առավոտյան սեքսի շնորհիվ լավանում է դեմքի գույնը, մաշկը և մազերը: Մտածեք այս անվճար կոսմետիկայի մասին, որը ձեզ բնական առողջ տեսք կհաղորդի ամբողջ օրվա ընթացքում: 

 

Եվ վերջապես, առավոտյան սեքսը դրական է ազդում հարաբերությունների վրա: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ