Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Տղամարդու սեքսուալության մասին 7 մոլորությունների քողազերծում

Տղամարդու սեքսուալության մասին 7 մոլորությունների քողազերծում

Բրիտանացի գիտնականները բացահայտել են, որ տղամարդու մասին այն պատկերացումները, թե նրանք միայն սեքս են ուզում և վերջ, չեն համապատասխանում իրականությանը։ Տղամարդու սեքսուալությունը շատ խորքային երևույթ է և պարզունակ չէ։ Ստորև ներկայացնում ենք տղամարդու սեքսուալության վերաբերյալ 7 մոլորությունները:

 

1. Կանայք նախընտրում են որոշակի տղամարդկանց, որոնք իբր համապատասխանում են իրենց սեքսուալ նախապատվություններին։ Այս կարծրատիպը քարոզվում է ԶԼՄ-ներով, սակայն կանայք հակված չեն այս կարծրատիպին չհամապատասխանող տղամարդկանց ընտրել։

 

2. Տղամարդիկ հաճախ են դավաճանում, սակայն ոչ մեկ գիշերվա համար, այլ կողմնակի սիրավեպի։ Տղամարդիկ հոգնում են միապաղաղ զուգընկերուհուց։

 

3. Տղամարդիկ գիշերային ակումբներ են հաճախում զուգընկերուհի գտնելու: Աղջիկներն ակումբներում հանդիպում են ամուսնացած տղամարդկանաց։ Այդպիսի դեպքեր լինում են, սակայն հետազոտությունները պարզել են, որ տղամարդկանց միայն 15 տոկոսն է ամուսնացած լինում։ 

4. Ըստ էվոլյուցիայի տեսությունների՝ տղամարդիկ շատ կանանց պետք է ընտրեն որպես զուգընկերուհի՝ շատ սերունդ տալու համար, և կանայք պետք է զուգընկերոջը մեծ զգուշությամբ ընտրեն։ Սակայն պետք է հիշել, որ տղամարդու և երեխայի միջև մեծ կախվածություն կա, որն ավելի կարևոր է, քան աջ ու ձախ «սերմնացանությունը»:

 

5. Տեստոստերոնը նպաստում է տղամարդու սեռագրգռմանը: Ճիշտ է, սակայն, տղամարդու համար ավելի հեշտ է նույն կնոջ հետ շատ անգամներ սեքս անել, քան անընդհատ նորերին որոնել։ 

 

6. Բոլոր տղամարդիկ նույնն են. մի անգամ սեքս, և վերջ։ Կան այդպիսիները, սակայն դրանք քչերն են: Շատերը ձգտում են երկար ժամանակ նույն կնոջ հետ սեքս անել։ 

 

7. Տղամարդիկ երբեք չեն փոխվի։ Իրականում շատ են փոխվել, այժմ նրանց ավելի շատ հետաքրքրում է կարիերան, ընտանիքը և հոբբին, ոչ թե սեռական բազմազան ու անկանոն հարաբերությունները տարբեր կանանց հետ։ 

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ