Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Որքանո՞վ են տարբեր տղամարդու և կնոջ սեքսուալությունները

Որքանո՞վ են տարբեր տղամարդու և կնոջ սեքսուալությունները

Մարդու սեռական համակարգը կոչված է իրականացնելու երկու կարևորագույն գործառույթ` ռեկրեատիվ (սեքսուալ հաճույք ստանալու) և պրոկրեատիվ (սերունդը շարունակելու): Բնության մեջ կինը և տղամարդը փոխլրացնում են միմյանց, առանց մեկի չի կարող գոյություն ունենալ մյուսը, սակայն կնոջ և տղամարդու սեքսուալությունը խիստ տարբերվում են միմյանցից:

 

Ինչպես գրում է sexology.am-ը, սեքսուալության տարբերությունները կնոջ և տղամարդու մոտ լինում են մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիոլոգիական, և դրանց ամբողջությունը կարելի է անվանել փսիխոսեքսուալ դիմորֆիզմ: Այն իր մեջ ներառում է մի շարք ատրիբուտներ: Կնոջ համար պրոկրեատիվ` սերնդի շարունակման ֆունկցիան գերիշխող է` դոմինանտ է փսիխոսեքսուալ բավականություն ստանալու ֆունկցիայի նկատմամբ: Կնոջ մոտ սեքսուալության տարբերությունները վերաբերում են նաև էրոգեն զոնաներին, եթե տղամարդու մոտ էրոգեն զոնաները կենտրոնացված են գենետալ օրգաններում` սեռական օրգանների շրջանում, ապա կնոջ համար կարևորագույն էրոգեն զոնաներ են հանդիսանում էքստրա-գենետալ մարմնամասերը: Սեքսուալության տարբերություններ արձանագրվում են նաև փսիխոսեքսուալ զարգացման ընթացքում. կանանց բնորոշ է էրոգեն լիբիդոյի գերիշխումը և էրոգեն լիբիդոյի վրա կանգ առնելու պրոցեսը: Սեքսուալ լիբիդոն շատ կանանց մոտ կարող է չձևավորվել, տեղափոխվել ավելի ուշ հասակ, նույնիսկ որոշ կանաց մոտ, հնարավոր է, ընդհանրապես չարթնանա:

 

Հաճախ կնոջ մոտ սեքսուալ խանգարումները գրեթե չեն խոչընդոտում ինտիմ փոխհարաբերություններին՝ ի տարբերություն տղամարդու, ում մոտ ցանկացած սեռական խանգարում ավերիչ ազդեցություն է ունենում ինտիմ կյանքի վրա: Օրինակ՝ կինը կարող է օրգազմ չապրել, սակայն նա երկար տարիներ կարող է ապրել սեռական կյանքով, ստանալ դրանից փսիխո-սեքսուալ բավականություն, եթե ամուսինների միջև առկա է իդեալական հարմոնիան: Այս երևույթը լատիներեն կոչվում է satisfaktio sine orgazmo: Տարբերութուն է առկա նույնիսկ օրգազմի զգացողության մեջ. տղամարդու մոտ սերմնաժայթքումը ուղեկցվում է օրգազմով, և դա գրեթե բոլորի մոտ միատիպ է, իսկ կնոջ օրգազմի զգացողությունը մի ամբողջ շարք հոգեբանական և ուղեղային երևույթների բազմաշերտ հանրագումար է և ամենակարևորը՝ ոչ մի կին չի նկարագրում օրգազմի ժամանակ նույն զգացողությունները, ինչ ուրիշ կանայք:

 

Պետք է նշել, որ մեծ տարբերություն կա նաև սեքսուալության այն հանգամանքի մեջ, երբ տղամարդու մոտ սեռական ցիկլը ավարտվում է օրգազմով և սերմնաժայթքումով, դրանից անմիջապես հետո հաջորդում է անդրդվելիության շրջանը (ռեֆակտեր). որոշ ժամանակահատված տղամարդը ունակ չէ նորից մտնելու սեռական հարաբերության մեջ: Սակայն կնոջ մոտ չկա այդ անդրդվելիության շրջանը, այսինքն՝ երբ նրա մոտ ավարտվում է սեռական ակտը, նա կարող է անմիջապես մտնել նոր սեռական ցիկլի մեջ: Սա կնոջը տալիս է այն առավելությունը, որ նա, ըստ էության, կարող է լավագույն սերնմահեղուկը ընտրել իր ձվաբջջի բեղմնավորման համար: Սեքսուալության հակադրությունները ստեղծում են փոխլրացման միասնություն, որը տղամարդուն և կնոջը դարձնում է մի ամբողջական միություն` պատրաստ սեռական կյանքից ստանալու սեքսուալ բավարարվածություն և իրականացնելու վերարտադրման ֆունկցիան:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ