Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Մեծահասակների համար ֆիլմերը նպաստում են հիշողության կորստին

Մեծահասակների համար ֆիլմերը նպաստում են հիշողության կորստին

Պոռնոֆիլմեր դիտողներից շատերը դրանք համարում են բովանդակալից և զվարճալի գործեր, սակայն չեն կարողանում հիշել պատկերները։ Այդ ֆիլմերը վատթարացնում են կարճաժամկետ հիշողությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նմանատիպ ֆիլմերը բացասաբար են ազդում աշխատանքային հիշողության վրա։ 

 

Ուղեղի մի մասը պատասխանատու է խնդիրներ լուծելու, ինֆորմացիա պահպանելու համար։ Աշխատանքային հիշողության նշանակությունը մեծ է հասկանալու, դատողություններ անելու, խնդիրները լուծելու և որոշումներ ընդունելու համար։ 

 

Գերմանացի գիտնականները հետազոտել են միջինը 26 տարեկան 28 տարասեռական տղամարդու, առաջարկել են համակարգչում դիտել մի քանի լուսանկարներ։ Նկարներից մի քանիսը էրոտիկ բաց տեսարններով են եղել, մնացածում եղել են սպորտով զբաղվող, զենք կրող և ծիծաղող մարդիկ։ Հետազոտվող սուբյեկտները «այո» և «ոչ» կոճակների միջոցով պետք է որոշեին, թե տվյալ նկարը արդյոք կրկնվել է ցուցադրության ընթացքում։ 

 

Զգալի թվով սխալ պատասխաններ են գրացնվել՝ էրոտիկ բնույթի լուսանկարներին անդրադառնալիս։ Միջինը 67 % ճիշտ պատասխան են տվել սեքսուալ և 80 % ոչ սեքսուալ բնույթի նկարների վերաբերյալ։ Էրոտիկ նկարները գրգռել են տղամարդկանց սեռական երևակայությունը և նրանց ադեկվատությունը թուլացել է։ Հետազոտությունը իրականացվել է Գերմանիայի Դյուսբուրգ-Էսսենի համալսարանում։ 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ