Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Սեռակրթությունը բացարձակապես զրույց չէ սեքսի մասին. սեքսապաթոլոգ

Սեռակրթությունը բացարձակապես զրույց չէ սեքսի մասին. սեքսապաթոլոգ

Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի կարծիքով, սեռակրթությունը բացարձակապես զրույց չէ սեքսի մասին, դա դաստիարակության ձև է։ Ճիշտ է, Հայաստանում ուզում ենք լինել սեռակրթված, սակայն մինչ այժմ չենք գտել դրան հասնելու բանալիները։ «Մեր երկրի կրթական համակարգում դեռահասների սեռական կրթության խնդիրը դեռևս դրված է ֆիզկուլտուրայի ուսուցիչների վրա»,- այսօր կայացած ասուլիսին նման մտահոգություն հայտնեց նա:

 

Չնայած խորհրդային տարիներին սեռական կյանքին նվիրված գրքեր չկային, բայց այն տարիների խնդիրներն էլ էին տարբերվում ներկայիս խնդիրներից: «Հիմա հակասական ինֆորմացիայի տարածում կա, և դեռահասը թացը չորից տարբերելու խնդիր է ունենում, և այդ առումով մենք այսօր անելիքներ ունենք ոչ միայն դպրոցներում, այլ նաև բուհերում»,-ասաց նա՝ հավելելով, որ խորհրդային տարիներին Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություններին (ԶԱԳՍ) կից ամուսնական զույգերի համար գործում էր խորհրդատվական դասընթացների սենյակ, իսկ այսօր նման բան չկա:

 

Ըստ սեքսապաթոլոգի, դեռահասային տարիքը որոշ չափով ճգնաժամային է, և նրանք այդ փուլում ծնողների հոգատարության կարիք ունեն ՝ հատկապես այն առումով, որ փոխվում է դեռահասի ներաշխարհը, և նրան քաջալերում, ուղղորդում է պետք ընտանիքի կողմից: 

«Եթե նրանք չեն ունենում համապատասխան տեղեկություն և փորձում են տեղեկություններ փնտրել ԶԼՄ-ներում, և դա հանգեցնում է նրան, որ այդ ինֆորմացիայի նման կույտը դեռահասը չի կարողանում մարսել, և առաջանում է սոցիալ-հոգեբանական վիճակ՝ դեպրեսիա, պատանեկան նևրոզ, նաև ագրեսիվ վարքագծի դրսևորում»,- ասաց նա։

 

Թեմայի շուրջ ասուլիսի ժամանակ խոսեց նաև հոգեբան Սիրանույշ Անդրեասյանը, ով խնդիրների առաջացման պատճառներից առանձնացրեց դեռահասության շրջանում կատարվող հոգեբանական վիճակը: «Նախ անձը պետք է հասկանա ինչ է կատարվում իր շուրջը: Հաճախ իրենց փոձում են նմանեցնել ինչ-որ աստղերի, և չնմանվելու դեպքում մտածում են, որ իրենք վատն են, և այդ ամենն իր հետևից բերում է նաև այլ խնդիրներ»,- ասաց հոգեբանը:

 

Ըստ նրա, այդ տարիքում դեռահասները կամ շատ վառ արտահայտված սեռականություն կարող են դրսևորել, կամ ընդհանրապես չդրսևորել։ Եվ այդ հարցում մեծ է ծնողների դերը. «Ծնողները սովորաբար երեխային չեն ընդունում այնպիսին, ինչպիսին կա, և հաճախ ծնողներն էլ չեն կարողանում հասկանալ նրանց»:

 

Այս խնդիրները հաղթահարելու համար հոգեբանը կոչ է անում ծնողներին ավելի ուշադիր լինել երեխաների նկատմամբ հատկապես այդ շրջանում, և շատ կարևոր է, որպեսզի ծնողները փորձի փոխանակում անեն միմյանց հետ, քանի որ այդ իրավիճակը հնարավոր է խորացնել անգամ չհասկանալով: Ըստ նրա, հայ ծնողները շատ ավելի զգայուն են երեխաների նկատմամբ, և շատ հաճախ խնդիրը գալիս է ծնողից, ոչ թե երեխայից:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ