Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Պահպանե´ք սեքսի 10 պատվիրանները և կխուսափեք սեռավարակներից. սեքսապաթոլոգ

Պահպանե´ք սեքսի 10 պատվիրանները և կխուսափեք սեռավարակներից. սեքսապաթոլոգ

Կրթված մարդը դեռևս ապահովագրված չէ սեռավարակներից: Սեռապես կրթված մարդը միայն կարող է իրեն պաշտպանել վարակվելուց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը` խոսելով սեռավարակների մասին:

 

Ըստ նրա` սեռական անգրագիտությունը կենցաղային տգիտության արդյունք է և հղի է մի շարք վտանգներով:

 

Սեռավարակաբան Սամվել Հովհաննիսյանն էլ նշեց, որ սեռավարակների աճի կամ նվազման կոնկրետ ցուցանիշներ չկան, քանի որ մարդկանց մի խումբ մեկնում է երկրից, մի մասն էլ վերադառնում է, և վերադարձողների մոտ են հայտնաբերվում սեռավարակներ: Նրա խոսքով` հիվանդության աճ նկատվում է` պայմանավորված աշխատանքային միգրանտների վերադարձով:

 

Սեռավարակաբանը նշեց նաև, որ 10-ից ավել սեռավարակներ կան, որոնց վերջին ժամանակներում ավելացել են նոր տիպի սեռավարակներ. “Նոր տիպի սեռավարակներից առավել վտանգավոր են խլամիդիոզը և  ուրիոպլազմոսը: Սեռավարակների 98%-ը  փոխանցվում է բացառապես սեռական ճանապարհով”:

 

Բանախոսի հավաստմամբ` նկատվում է սիֆիլիսի հետ կապված դեպքերի նվազում:

 

Ինչ վերաբերում է սեռադաստիարակությանը, ապա Մարատ Զաքարյանն ասաց. “Երեխաների սեռադաստիարակությունը պետք է սկսել դպրոցական տարիքից. “Բայց սա չի նշանակում, որ պետք է պահպանակներ բաժանել երեխաներին և սրանով համարել հարցը լուծված: Առանց սեռական գրագիտության, պահպանակները ոչ մի օգուտ չեն տա դեռահասին, ով իր հիմնական սեռական գիտելիքները ստանում է համակարգչից և  իր ընկերների պատմածներից”:

 

Սեքսապաթոլոգը խոսեց նաև գոյություն ունեցող, այսպես ասած, “սեքսի 10 պատվիրանների մասին”` նշելով, որ դրանց հետևելով` կարելի է խուսափել սեռավարակներից:

 

“Դրանցից կարևորներից է պատահական սեռական կապեր չունենալը”,-ընդգծեց Զաքարյանը:

Հեղինակ. Վահե Մակարյան
Սկզբնաղբյուր. http://ankakh.com/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ