Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Սեռական զսպումներ և ձեռնպահություն.արդյոք վնասում է առողջությանը

Սեռական զսպումներ և ձեռնպահություն.արդյոք վնասում է առողջությանը

Օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական երևույթները կարգավորվում և կանխորոշվում են բնության օրենքներով և բոլոր օրգանիզմները անցնում են սեռական զարգացման փուլը:

 

Սեռական հասունացման տարիքում արձանագրվում է սեռական ցանկության աճ,ինչը պայմանավորված է սեռական վարքի համար պատասխանատու ուղեղային կենտրոնների հասունացմամբ և սեռական գեղձերի գործուենության ակտիվացման շնորհիվ տեստոստերոնի մակարդակի բարձրացմամբ:

 

Սեռապես առողջ տղամարդը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում սեռական կյանքի հանդեպ.եթե նա զրկված է այդ հնարավորությունից, ապա ունենում էֆրուստրացիայի զգացողություն. Ավելին եթե տղամարդու սեռական զարգացումը ընթացել է առանց սեռական ցանկության պուբերտատային աճի, որն արտացոլվում է ակտիվ ձեռնաշարժության, հարուստ սեռական երևակայության կամ կենակցումների տեսքով, ապա կարելի է մտածելսեռական զարգացման խանգարման մասին:

 

Կանայք նույնպես ունենում են լիբիդոյի աճ սեռական հասունացման ընթացքում, սակայն լիբիդոյի ուժգնությունը նրանց մոտ ավելի պակաս է:Աղջիկներն այս տարիքում ավելի հեշտությամբ են քողարկում սեռական դրսևորումները, քան տղաները:Կանանց սեռական հակումը չի նվազում երիտասարդ տարիներից հետո, ընդհակառակը,դանդաղորեն աճում է և հասնում է իր գագաթնակետին 30-40 տարեկան հասակում:

 

Այսինքն մի կողմից ֆիզիոլոգիական, բնական հորմոնալ պոռթկումները մղում են երիտասադին սեռական ակտիվության, մյուս կողմից հասարակական բարոյական նորմերը,սոցիալական դեռևս չհաստատված ստատուսը, կրոնական համոզմունքները և ավանդույթները արգելում են: Աղջիկների և տղաների միջև զուգընկերային մտերմիկ փոխհարաբերությունները, երբ հնարավոր չէ կամ արգելված է սեռական կյանքը,ինչպես նաև տևական էրոտիկ սիրախաղը և գրգռվածությունը,որը չի ավարտվում օրգազմով,կարող է առաջ բերել կոնքի խոռոչի օրգաններում վազոկոնգեստիա/երակային արյան կանգ/,ինչը կարող է պատճառ հանդիսանալ հետագայում սեռական օրգաններում կանգային և բորբոքային հիվանդությունների առաջացմանը: Սա հանգեցնում է հոգեբանական բացասական երևույթների ևս.զույգերը/հատկապես աղջիկները/,ընկալում են և իրենց գիտակցման մեջ ամրապնդվում է, որ սեռական կյանքը սահմանափակվում է միայն համբույրներով և էրոտիկ քնքշանքներով.ուստի արդեն ամուսնական սեռական կյանքում ունենում են տարբեր սեքսոլոգիական խնդիրներ՝պայմանավորված իրենց սպասումների և ռեալ իրականության հակասությամբ:

 

Բոլոր այն դեպքերում, երբ անհատը ունենում տևական աբստինենցիաներ,/ սեռական ձեռնպահություն/ պայմանավորված տարբեր գործոններով կամ կրոնական համոզմունքներից ելնելով, սկզբնական էտապում անհատի մոտ արձանագրվում են խիստ արտահայտված լիբիդոյի բարձրացում, սեռական օրգանների շրջանում ծանրության և դիսկոմֆորտի զգացողություն, նյարդայի համակարգի գերզգայնություն,նևրոտիզացիա: Այնուհետև եթե սեռական ձեռնպահությունը շարունակվում է, երկրորդ էտապում սկսում է գործել օրգանիզմի արգելակող մեխանիզմը՝որոշակիորեն արգելակվում է սեռական հորմոնների սինթեզը,կտրուկ իջնում է սեռական ցանկությունը.օրգանիզմը երբեք չի արտադրում որևէ բան,որը պետք չէ:

 

Եվ այս հարատև կարգավորող մեխանիզմները գործում են ամբողջ կյանքի ընթացքում,ապահովելով սեռական համակարգին տրված երկու գործառույթների իրականացումը՝ ռեկրեատիվ /սեռական հաճույքի ապահովումը/ և պրոկրեատիվ /սերնդի շարունակման/ ֆունկցիաները. իհարկե այլ հարց է, թե ով, ինչպես և երբ է օգտագործում բնության կողմից տրված այդ պարգևը:

Հեղինակ. Սևադա Հակոբյան
Սկզբնաղբյուր. http://sexology.am
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ