Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Տղամարդկային եսասիրությունը ճնշում է կանացի սեքսուալությունը

Տղամարդկային եսասիրությունը ճնշում է կանացի սեքսուալությունը

Տղամարդկանց սեքսուալությունը չափազանց պարզունակ է: Իսկ ահա կանայք շատ ավելի բարդ են, պնդում են գիտնականները: Հենց սա էլ զուգընկերների հարաբերություններում հիմնական խնդիրն է, հայտնում է dravoe.com-ը:

 

Հորմոնների առանձնահատկության պատճառով կանայք սեքսի կարիք են ունենում ոչ հավասարաչափ. ամսվա որոշ օրերի կարող են ունենալ մեծ ցանկություն, որոշ օրերի էլ ընդհանրապես ցանկություն չունենալ: Տղամարդիկ այս հարցում տարբեր են, որպես կանոն, նրանց ցանկությունն ավելի համաչափ է, և ավելի շատ ինքնաբուխ սեքս են սիրում: Կանայք երբեմն դեմ չեն «արագ» սեքսին, սակայն ավելի հաճախ ուզում են, որ տղամարդը մի քիչ ժամանակ ծախսի նախաբանի վրա:

 

Տղամարդիկ նույն կերպ են սեքսով զբաղվում: Դա ինտիմ շփումը ձանձրալի և կանխատեսելի է դարձնում: Միօրինակությունն այն զույգերի հիմնական խնդիրներից է, որոնք արդեն երկար ժամանակ են միասին:

 

Հոգեբանները տղամարդկանց խորհուրդ են տալիս սեքսին վերաբերվել որպես խաղի, ոչ թե որպես ուղղակի հաճույք ստանալու միջոցի:

 

Տղամարդիկ նաև համարում են, որ այն, ինչն արդյունավետ է մի կնոջ հետ, նույնը կլինի գեղեցիկ սեռի մյուս բոլոր ներկայացուցիչների դեպքում: Դա բոլորովին էլ այդպես չէ. տարբեր կազմվածքով և արտաքինով կանայք տարբեր անհատականություններ են ունենում: Եվ այն, ինչը հաճույք է պատճառում մի կնոջ, կարող է տանջալի լինել մեկ ուրիշի համար:

 

Կանանց և տղամարդկանց սեքսուալության տարբերությունները հասկանալը կարող է օգնել ոչ միայն հարաբերությունները պահպանել, այլ նաև դրանք նոր մակարդակի հասցնել:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ