Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Սեռական կյանքը նման է քարոզարշավի` սկզբում ակտիվ է, հետո նվազում է. սեքսապաթոլոգ

Սեռական կյանքը նման է քարոզարշավի` սկզբում ակտիվ է, հետո նվազում է. սեքսապաթոլոգ

Այն մարդիկ, ովքեր վարում են ակտիվ կենսակերպ, ժամանակի ընթացքում շատ հաճախ բախվելով նևրոզների` ունենում են ժամանակավոր, նաև, ինչու ոչ, դարձելի պասիվություն նաև սեռական կյանքում: 

 

Շատ հաճախ մարդիկ մոռանում են իրենց անձնական կյանքը ու ամեն կերպ խնդիրները փորձում են հաղթահարել գործնական կյանքում: Այս դեպքում կարող ենք ասել՝ սեռական կյանքը հիշեցնում է քարոզարշավի, որը սկզբնական շրջանում լինում է ակտիվ, իսկ հետո աստիճանաբար նվազում է: Լինում է նաև հակառակը՝ սեքսուալ էներգիան վերափոխվում է, ենթարկվում սուբլիմացիայի, ու հասարակական կյանքում գերակտիվ աշխատելաոճ դրսևորող անձինք փորձում են այդկերպ լրացնել սեռական կյանքի բաց կողմը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

 

Գինեկոլոգ Գեորգի Պողոսյանն էլ իր հերթին հավելեց, որ մարդիկ հասարակական կյանքում կարող են լինել շատ ծանրաբեռնված, սակայն սեռական կյանքում` լիարժեք, ինչպես օրինակ` Նապոլեոնն ու Ալեքսանդր Մակեդոնացին: 

 

Վ. Շահրամանյանի խոսքով՝ այստեղ դեր են կատարում սեռական 3 խառնվածքներ՝ ուժեղ, միջին և թույլ: Ուժեղ սեռական խառնվածք ունեցող անձի մոտ անգամ ծանրաբեռնված աշխատանքի դեպքում չի կարող նկատվել սեռական կյանքի պասիվացում: 

 

Ինչ վերաբերում է քաղաքականությամբ զբաղված կին գործիչներին, ապա նրանք կարող են սեռական կյանքի բացը լրացնել այլ՝ հետաքրքիր աշխատանքով: 

 

Սեռական կյանքի պասիվացմանը նպաստող գործոններից գինեկոլոգը առանձնացրեց հատկապես երկուսը՝ արտագաղթն ու սոցիալական գործոնը: Առաջինի դեպքում երկրից տղամարդիկ գնում են արտագնա աշխատանքի, տանը մնում են միայնակ կանայք, չեն ծնվում երեխաներ, իսկ սոցիալական վիճակն էլ իր հերթին նպաստում է քիչ երեխաներ ունենալուն: 

 

«Արտագաղթը սահմանափակում է նորմալ երեխաների քանակը, առաջանում են նաև ինֆեկցիոն հիվանդություններ` խոսքը սեռավարակների մասին է»,- ընդգծեց Գ. Պողոսյանը: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ