Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Հոգեբույժները պարզել են՝ ովքեր են ենթակա սեքսուալ կախվածության

Հոգեբույժները պարզել են՝ ովքեր են ենթակա սեքսուալ կախվածության

 

Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակիցները վստահ են՝ գոյություն ունի սեքսուալ կախվածություն: Միանգամայն հնարավոր է, որ մոտ ապագայում այդ շեղումները ճանաչվեն լիարժեք հոգեկան խանգարում, ինչպես թմրակախվածությունը։ Այս մասին գրում է LA Weekly-ն:

 

Journal of Sexual Medicine-ի վերջին համարում տրվել են սեքսուալ կախվածության նոր գնահատականներ: Մարդու վարքագծի ու նյարդաբանության ինստիտուտի դոցենտ Ռորի Ռիդի կարծիքով՝ եթե մարդու մոտ կես տարուց ավելի ժամանակահատվածում կրկնվում են սեքսուալ ֆանտազիաները, ուժեղ ցանկությունը ու համապատասխան վարքագիծը, եթե դրանք ծագում են ինքնաբերաբար, դա մտածելու տեղիք պետք է տա։ 

 

Եթե մարդը փորձում է սեքսի միջոցով հաղթահարել սթրեսը, ապա ցանկությունն առաջանում է վատ տրամադրության դեպքում: Սեքսուալ կախվածություն ունեցող մարդը չի կարողանում հրաժարվել սեքսից կամ իրեն զսպել։

 

Գիտնականները նաև պարզել են, որ սեքսուալ կախվածություն ունեցող մարդիկ ավելի հաճախ են կորցնում աշխատանքը, բաժանվում ընկերոջից կամ ամուսնալուծվում:

 

Որպես կանոն՝ շեղումները սկսվում են դեռահասության շրջանում կամ առավելագույնը մինչև 25 տարեկանը:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ