ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք
Ինչ ստացվեց, երբ որոշեցինք «արհեստական կուսաթաղանթ» գնել
Հայաստան կուսաթաղանթ ներկրելու մասին լուրը մի քանի րոպեների ընթացքում ցնցեց համացանցը. շատերը չեն հավատում, որ նման բան կարող է գոյություն ունենալ, նույնիսկ մարդու առողջության պահպանման համար պատասխանատու մասնագետները այդ առարկայի գոյության մասին չգիտեն:
Այսպես, Կառավարությանն առընթեր Հարկային եկամուտների պետական կոմիտեի լրատվական ծառայությունից փորձեցինք ճշտել` հնարավո՞ր է, որ Հայաստան «արհեստական կուսաթաղանթ» է ներկրվել, սակայն այստեղ զարմացան, որ նման բան գոյություն ունի և խոստացան ճշտելու դեպքում տեղեկացնել:
Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը նույնպես տեղյակ չէր, որ նման իր կարող է լինել: «Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե ինչպես կարող է ազդել առողջության վրա, կարծում եմ, որ առանձին վտանգ չի ներկայացնում, բայց մյուս կողմից դա կարող է խաբեության ձև լինել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գայանե Ավագյանն ու խնդրեց իրեն ժամանակ տրամադրել, որպեսզի ինքը այդ թեմայի շրջանակներում պատրաստվի և նոր միայն կարողանա պատասխանել մեր հարցերին:
Մինչ պատկան մարմինները կճշտեն` նման ապրանք իսկապե՞ս ներմուծվում է Հայաստան և մասնագետներն էլ կփորձեն ուսումնասիրել հարցը, Panorama.am-ի թղթակիցը փորձեց զուտ հետաքրքրության համար գնալ ինտերնետում «արհեստական կուսաթաղանթի» վաճառքի մասին հայտարարությունների հետքերով:
Նախ այդ ապրանքի մասին հայտարարություն տվողի հետ շփվել ենք բացառապես էլեկտրոնային նամակագրությամբ և աղջիկը, որը տեղադրել էր այն, գրել էր, որ «…կնոջ կուսությունը խիստ կապված է ընտանիքի անվան ու պատվի հետ, սակայն երբ որոշ կանայք կորցնում են իրենց կուսությունը մինչև ամուսնությունը, լուրջ խնդիրներ են առաջանում, անգամ վեճերի ու հոգեբանական սթրեսների առաջ կանգնում»: Եվ այս ամենից առանց խնդիրների դուրս գալու համար, մեզ հետ կապ հաստատած աղջիկն ասում էր, որ աշխարհում լավագույն գինեկոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել «արհեստական կուսաթաղանթ»:
Նա բացատրում էր, որ «արտադրանքը» ունի օգտագործման պարզ ձև և «աշխատում է» 100%-ով: Այն կլինիկապես ապացուցված է որպես ոչ թունավոր մարդու օրգանիզմի համար և չի առաջացնում կողմնակի բարդություններ, անցավ է օգտագործելիս և ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում:
«Կնոջ հեշտոցում տեղադրվելուց հետո, այն մի փոքր ընդարձակվում է և կնոջը պարգևում ձգող զգացողություն: «Թաղանթը» 20-25 րոպե հետո ամբողջությամբ կարող է լուծվել հեշտոցում, այդ իսկ պատճառով խուսափեք հարաբերությունը երկար ձգձգելուց նաև, քանի որ այն ունի հատուկ բաղադրություն, և հեղուկից կամ թաց մակերևույթից անմիջապես հալվում է: Տղամարդու սերմնահեղուկի հետ խառնվելով այն ստանում է կուսաթաղանթին բնորոշ բաց կարմիր (գրեթե վարդագույն) արյան գույն և արտահոսում հեշտոցից հարաբերության ավարտից ու առնանդամի դուրս գալուց անմիջապես հետո: Ցանկության դեպքում կարող եմ ուղարկել այն ձեր ուզած հասցեով, ծրարի մեջ, կամ գաղտնիության համար կարող ենք հանդիպել և փոխանակվել», -փոխանցել էր աղջիկը, որի հետ կապվել էինք «արհեստական կուսաթաղանթը» գնելու նպատակով:
10.10.2012 Med-Practic
10.10.2012
Հարգելի Նաիրա, մենք միանգամայն համամիտ ենք Ձեր մեկնաբանությունների հետ։ Մի ցավալի բան կա. եթե փակենք մեր աչքերը, դրանից իրականությունը չի փոխվելու ու ավելի խոցող է դառնալու։ Տեղադրվել է շրջանառվող նյութ, կա իրականություն։ Հրապարակելով նյութը` դրանով իսկ այն հանձնել ենք ընթերցողների դատին ու հնարավորություն տվել քննարկելու, քննադատելու ու զգոն պահելու յուրաքանչյուրիս այն ամենի դեմ, ինչ կատարվում է մեր շուրջը։ Հույս ունենք, որ ինչպես վատ հերոսներին են մարդիկ կարողանում որակել ու դատապարտել, այնպես էլ մատուցված իրականությունն է դատապարտվում։
Naira
10.10.2012
Կարդացեք նաև
20.11.2015
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ