Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Տղամարդկանց գերակտիվ սեռական կյանքը կարող է հանգեցնել իմպոտենցիայի. հոգեբան

Տղամարդկանց գերակտիվ սեռական կյանքը կարող է հանգեցնել իմպոտենցիայի. հոգեբան

«Դեռահասության տարիքում՝ 11-16 տարեկանում, սեռական կյանքով ապրելը բացասական ազդեցություն է ունենում թե՛ տղաների, թե՛ աղջիկների վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հոգեբան Լաուրա Ավետիսյանը:

«Եթե դեռահասն ապրում է սեռական կյանքով, միանշանակ վնասում է իր և՛ ֆիզիոլոգիական, և՛ հոգեբանական համակարգը, որովհետև օրգանիզմի ֆունկցիաները միանշանակ հասունացած չեն և պատրաստ չեն նման հարաբերության»,- համոզված է հոգեբանը:

Լաուրա Ավետիսյանը կարծում է, որ ավելի ճիշտ է` սեռական կյանքով ապրել հասունացումից հետո, երբ մարդը ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն է պատրաստ և կարող է պատասխան տալ իր արարքների համար. «Տղաների մոտ սեռական կյանքով ապրելը շատ ավելի ճիշտ է 18 տարեկանից հետո, երբ օրգանիզմը զարգացած է, և օրգանիզմի ֆիզիոլոգիական հնարավորությունները կարող են նման բան թույլ տալ: Աղջիկները սեռապես զարգանում են ավելի ուշ՝ 20 տարեկանից հետո: Եթե նրանք մինչև 25 տարեկանը չապրեն սեռական կյանքով, ապա որևէ վնաս չի լինի»:

Վերջինիս հավաստմամբ` երբ տղաներն ու աղջիկները գտնվում են հասունացման որոշակի տարիքում և պատրաստ են սեռական կյանքով ապրել, ապա նման կյանքով չապրելու դեպքում կարող են առաջանալ բազմաթիվ հոգեբանական խնդիրներ:

«Եթե երիտասարդները արդեն ապրել են սեռական կյանքով, ապա նրանց օրգանիզմն սկսում է պահանջ և ցանկություն զգալ, և դժվար է ետ կանգնել: Ս եռական կյանքով չապրելու դեպքում նրանք սկսում են ճնշումների ենթարկել օրգանիզմը, ինչի հետևանքով առաջանում են նյարդային, լարված վիճակ, հիստերիկ նոպաներ»,- նշեց Լաուրա Ավետիսյանը՝ հավելելով, որ, դա իհարկե, կախված է նաև տվյալ անհատից. եթե անձը գիտակցում է, որ դա իրեն պետք չէ, թեկուզև ունեցել է սեռական փորձ, բայց առանց հոգեբանական խնդիրների կարող է դադարեցնել:

Հոգեբանը խորհուրդ տվեց վարել կանոնավոր սեռական կյանք և հարգել սեփական մարմինը. «Ճիշտ է, սեռական կյանքը մարդու համար շատ կարևոր է և առաջնային տեղ է գրավում, բայց վայրկենական հաճույքի համար չարժե ունենալ պատահական կապեր: Տղամարդկանց մոտ գերակտիվ և ոչ կայուն սեռական կյանքով ապրելու պատճառով կարող է խանգարվել սեռական ֆունկցիան` հանգեցնելով նույնիսկ իմպոտենցիայի: Այդ իսկ պատճառով սեռական հարաբերությունների հիմքը պետք է լինի ոչ թե ժամանակավոր հաճույքը, այլ սերը»:

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ