Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Ննջասենյակի գույնն ազդում է սեռական կյանքի ակտիվության վրա

Ննջասենյակի գույնն ազդում է սեռական կյանքի ակտիվության վրա

Ննջասենյակի պատերի գույնն անմիջականորեն ազդում է սեռական կյանքի ակտիվության վրա: Նման եզրակացության են եկել մասնագետները: Նրանց կարծիքով` ննջասենյակի համար ամենահաջող գույները մանուշակագույնն ու կարմիրն են: Վերջիններիս պարագայում սեռական հարաբերությունների հաճախականությունը կազմում է շաբաթական 3.49 ու 3.18 համապատասխանաբար: Սեռական ակտիվության բարձրացմանը նպաստում է նաև մետաքսյա սպիտակեղենը:

Երկնագույն ննջասենյակներում քնող զույգերը սեքսով են զբաղվում շաբաթական 3.14, վարդագույն ննջասենյակներում՝ 3.02, սև՝ 2.99, դեղին՝ 2.43, նարնջագույն՝ 2.36, շագանակագույն՝ 2.10, իսկ սպիտակ՝ 2.02 անգամ:

Իսկ մոխրագույնն, ընդհակառակը, նվազեցնում է սեռական ակտիվությունը: Մոխրագույն սենյակներում քնող մարդիկ սեքսով են զբաղվում շաբաթական 1.8 անգամ:

Այս վիճակագրությունը կազմվել է 2000 կամավորների օրինակի վրա: Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ անկողնու սպիտակեղենի կտորի տեսակը նույնպես անմիջականորեն ազդում է սեռական հարաբերությունների հաճախականության վրա:

Այս ամենը հաշվի առնելով` կարելի է ասել, որ լավագույն ընտրությունը մետաքսյա մանուշակագույն կամ կարմիր սպիտակեղենն է:

Սկզբնաղբյուր. mardik.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ