Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Մինչամուսնական սեքսը վատ է անդրադառնում զույգի հարաբերությունների վրա. հետազոտություն

Մինչամուսնական սեքսը վատ է անդրադառնում զույգի հարաբերությունների վրա. հետազոտություն

Նյու Յորքի Քորնել համալսարանի հետազոտական խումբը պարզել է, որ երկար և երջանիկ ամուսնական կյանք ունենալու համար զույգերը պետք է խուսափեն մինչամուսնական սեռական հարաբերություններից, գրում է The Telegraph-ը:

Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ նախքան ամուսնությունը տեղի ունեցող սեռական հարաբերությունները բացասաբար են ազդում ամուր ընտանիք ունենալու վրա:

Մասնագետներն այս տեսակետը բացատրում են այն հանգամանքով, որ ժամանակից շուտ ստացած սեռական բավարարվածությունը կանխում է առողջ, ամուր հարաբերությունների ամենակարևոր բաղադրիչների զարգացումը: Գիտնականների կարծիքով` ավելի ճիշտ է սիրաբանության ընթացքում նախապատվություն չտալ «անկողին մտնելուն»` դրա փոխարեն կենտրոնանալով մեկը մյուսի անձերի ուսումնասիրմանը, զգացմունքային մտերմությանը:

«Զույգերի վաղաժամ ֆիզիկական մտերմությունը կարող է անդառնալի ազդեցություն ունենալ նրանց հարաբերությունների որակի վրա: Եթե նախքան ամուսնությունը զույգն իր համար առաջնային չի դասում սեռական հարաբերությունները, ապա դա խոսում է այն մասին, որ նրանց հոգևոր կապը շատ ամուր է: Իսկ դա իր հերթին վկայում է տվյալ զույգի հարաբերությունների բարձր որակի մասին»,- նշված է հետազոտական խմբի զեկույցում:

Գիտնականների անցկացրած հետազոտության ընթացքում հարցման է ենթարկվել 600 կին և տղամարդ, ինչի արդյունքում պարզվել է, որ մինչամուսնական սեռական հարաբերություններին դեմ են արտահայտվել առավելապես կանայք:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ