ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք
Առողջ սեռական կյանքը երիտասարդ մնալու ամենալավ միջոցն է
Այդպիսի եզրահանգման են եկել բրիտանացի գիտնականները: Հրապարակված տվյալների համաձայն` օրինակ, շաբաթվա ընթացքում երեք անգամ սեքսով զբաղվող զույգը կարող է 10 տարով ավելի երիտասարդ երևալ շաբաթական երկու անգամ սեքսով զբաղվողներից: Այս մասին տեղեկացնում է ռումինական gandul.info-ն:
Նույն տվյալների համաձայն՝ դա նաև նիհարելու լավ միջոց է: Կախված «ներդրված ջանքերից»՝ սիրախաղերի ժամանակ զույգը րոպեում կորցնում է 5 կալորիա:
Եթե պարբերաբար զբաղվեն սեքսով, գիտնականների պնդմամբ՝ կարող են տևական ժամանակ մոռանալ մրսածությամբ հիվանդությունների մասին. չէ՞ որ զուր չեն ասում՝ սեքսը աղքատների ասպիրինն է: Սեքսը նաև հրաշալի հակասթրեսային միջոց է: Ակտիվ սեքսուալ կյանքը կարող է մարդկանց հանել դեպրեսիաներից, որովհետև սեքսով զբաղվելու ժամանակ կարգավորվում է արյան ճնշումը, և կրճատվում են սթրեսի հորմոնները:
Սեքսով զբաղվելը կարող է մարդկանց ազատել սրտի հետ կապված խնդիրներից: Շաբաթական երկու անգամ սիրով զբաղվելու դեպքում, ըստ գիտնականների, կրկնակի նվազում է սրտի ինֆարկտ ստանալու հավանականությունը:
Եվ վերջապես` սեքսը 10 տարով կրճատում է այն մարդկանց կյանքը, ովքեր դրանով զբաղվում են ամսվա ընթացքում ընդամենը մեկ անգամ:
Ի դեպ, այս լուրն ընթերցելիս մի հայկական անեկդոտ հիշեցի. կինը դիմում է դատարան ամուսնուց բաժանվելու համար: Դատարանում դատավորը հարցնում է տղամարդուն՝ գիտե՞ս, թե ինչու է կինդ ուզում բաժանվել քեզնից: Տղամարդը պատասխանում է՝ այո՛, անկողնում չեմ բավարարում: «Բա որ գիտես, ինչո՞ւ չես բավարարում…»,- շարունակում է դատավորը: «Ախր, ընկեր դատավոր, սնունդ չկա, սը-նունդ: Եթե սնունդ լիներ՝ իմ կնգան էլ, քո կնգան էլ, հարևանի կնգան էլ…»,- մեղավորի պես պատասխանում է ամուսնալուծվող տղամարդը:
Դե, հիմա պատկերացրեք՝ հայաստանյան գործազրկության պայմաններում հայ տղամարդն ինչ սնունդ է ստանում, որ շաբաթական երեք անգամ էլ սեքսով զբաղվի ու ավելորդ քաշից էլ ազատվի: Այնպես որ, հարգելի գիտնականներ, հայերի համար հիվանդությունները կանխելու մեկ ուրիշ հարմար զբաղմունք գտեք ու առաջարկեք:
Թարգմանությունը և մեկնաբանությունը՝ Նաիրուհի Նանյանի
14.08.2012 Կարդացեք նաև
20.11.2015
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ