Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Բացահայտվել է սիրով զբաղվելուց հետո տղամարդկանց քնելու իրական պատճառը

Բացահայտվել է սիրով զբաղվելուց հետո տղամարդկանց քնելու իրական պատճառը

Գաղտնիք չէ, որ շատ տղամարդիկ սեքսից հետո քնում են:
Այդ գործոնը, անշուշտ, շատ կանանց համար տրամադրության անկման պատճառ է հանդիսանում:

Գիտնականները, սակայն, բացահայտել են սիրով զբաղվելուց հետո տղամարդկանց քնելու իրական պատճառը. նրանք պարզապես չեն կարողանում դիմադրել քնելու ցանկությանը:

The Daily Mail-ի հաղորդմամբ` փորձագետներն իրականացրել են հետազոտություն, որի ընթացքում ուսումնասիրել են տղամարդկանց ուղեղը օրգազմի ընթացքում և դրանից հետո:

Հետազոտությունը ցույց է տվել, որ օրգազմից հետո ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է ուշադրության, բանականության համար, անմիջապես դադարում է աշխատել:

Ֆրանսիայի կառավարական գիտնական Սերժ Ստոլերուն ասում է, որ իրենց հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում տղամարդու ուղեղում սեքսի ընթացքում և դրանից հետո: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ սեքսից հետո տղամարդկանց դեպքում ամբողջովին անհետանում են սեռական բոլոր ցանկությունները:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ