Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Ամերիկացի գիտնականները տղամարդկանց համար հակաբեղմնավորիչ լոսյոն են ստեղծել

Ամերիկացի գիտնականները տղամարդկանց համար հակաբեղմնավորիչ լոսյոն են ստեղծել

ԱՄՆ-ի Լոս Անջելեսի Biomedical Research ինստիտուտի գիտնականները հատուկ տղամարդկանց համար հակաբեղմնավորիչ լոսյոններ են ստեղծել, որը զգալիորեն կրճատում է երեխա ունենալու հավանականությունը, գրում է Huffinghton Post-ը:

Նրանք իրար են խառնել տղամարդկային տեստոստերոն հորմոնը սինթետիկ քիմիկատի` նեստերոնի հետ, ինչի հետևանքով ստացված միացությունը տղամարդկանց մեծ մասի մոտ նվազեցնում է սպերմատազոիդների քանակը:

Անցկացված մի շարք ուսումնասիրությունների արդյունքները փաստում են, որ նորաստեղծ լոսյոնը դրական ազդեցություն է ունեցել մասնակից տղամարդկանց 90 %-ի դեպքում, քանի որ դրա կիրառումից հետո 1 միլիլիտր սերմնահեղուկում սպերմատազոիդների քանակը կրճատվել է ` դառնալով 1 մլն-ից էլ պակաս:

Պարբերականը նշում է, որ այս բանաձևը ստեղծվել է շատ ավելի վաղ, սակայն առաջարկվել է տղամարդկանց միայն հաբերի և ներարկվող նյութերի տեսքով: Իսկ լոսյոնի կիրառումը շատ հավելի հարմար գործընթաց է:
Հեղինակները հույս ունեն որոշ հետազոտություններից հետո հակաբեղմնավորիչ լոսյոնը վաճառքի հանել:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ