Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Սեռը փոխել ցանկացողներ կան, բայց Հայաստանում նման վիրահատություն չի արվում

Սեռը փոխել ցանկացողներ կան, բայց Հայաստանում նման վիրահատություն չի արվում

«Հայաստանում սեռը փոխել ցանկացողներ, իհարկե, կան: Աշխարհում նման ազգ գոյություն չունի, որ չունենա «հերոսներ»»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 3-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Գևորգ Ստեփանյանը:

 

Նա նշեց, որ Հայաստանում նման վիրահատություն չի արվում:

 

«Դեռ նման օրենք Հայաստանում գոյություն չունի, իսկ դա նշանակում է, որ նման վիրահատություն հնարավոր չէ իրականացնել: Դա նաև մի շարք խնդիրների հետ է կապված»,- ասաց Գ. Ստեփանյանը:

 

Նա նշեց նաև, որ կան պլաստիկ վիրահատության տեսակներ, որոնք աշխարհում ընդունված են, սակայն Հայաստանում նման վիրահատություններ շատ քիչ են արվում:

 

«Խոսքը վերաբերում է ինտիմ տեղերի պլաստիկային: Մեր մենթալիտետը թույլ չի տալիս, բայց դա լուրջ խնդիր է: Մենք փոքր ազգ ենք և հաճախ մտածում են, որ որևէ մեկը հանկարծ չիմանա, որ ինքն այդ հարցով դիմել է վիրաբույժին: Մինչդեռ սեռական հարցերի հետ կապված Հայաստանում էլ բազմաթիվ խնդիրներ կան, սակայն ամաչելու պատճառով մարդիկ չեն դիմում բժշկի»,- ասաց Գ. Ստեփանյանը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ