Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

30 տարեկանը ճգնաժամային է սեռական հարաբերությունների համար

30 տարեկանը ճգնաժամային է սեռական հարաբերությունների համար

Գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ կանանց և տղամարդկանց սեռական հարաբերություններում կրքի առավելագույն նվազում է նկատվում 30 տարեկանում, գրում է Daily Mail-ը:

Այս երևույթը բացատրվում է նրանով, որ այդ տարիքում զույգերն ավելի են մտահոգվում ֆինանսական խնդիրներով, երեխաների դաստիարակության հոգսերով և ավելի քիչ ժամանակ են հատկացնում իրենց հարաբերություններին: Սակայն նշվում է, որ հուսահատվելու կարիք չկա, քանի որ սեռական հարաբերություններն հասնում են իրենց գագաթնակետին 50 տարեկանում:

Սեռական հարաբերությունների վրա առօրյա կյանքի խնդիրների ունեցած ազդեցությունը պարզելու նպատակով գիտնականներն 2012թ.-ին հարցում են անցկացրել, որին մասնակցել է 25 հազար մարդ: Հարցման արդյունքում պարզվել է, որ 30-39 տարիքային խմբի զույգերի 70%-ից ավելին դժգոհ են իրենց սեռական կյանքից`պատճառաբանելով ֆինանսական խնդիրները, երեխաների մասին հոգածությունն ու սթրեսը:

Սակայն պատկերն այլ է տարիքային ավելի բարձր խմբերում: Օրինակ 52-59 տարեկանների 52%-ը գոհ է իր սեռական կյանքից: Ի տարբերություն 30-39 տարեկան զույգերի 70%-ի, այս տարիքային խմբում իրենց սեռական կյանքից դժգոհ է միայն 5%-ը:

Գիտնականները պարզել են նաև, որ 60-69 տարեկան կանայք սեռական հարաբերություններում ավելի ինքնավստահ են, քան ավելի երիտասարդ` 18 տարեկանները:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ