Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Սեքսապաթոլոգ. Լարված աշխատանքը բերում է մարդու բիոռիթմոլոգիայի ստատուսի խանգարման

Սեքսապաթոլոգ. Լարված աշխատանքը բերում է մարդու բիոռիթմոլոգիայի ստատուսի խանգարման

Ցանկացած պահանջմունքի անվաբարարվությունը ծնում է ագրեսիա, որը դրսևորվում է ամեն տեղ, նաև քաղաքականությունում: Ցանկացած պահանջմունք, եթե լիարժեքորեն չի բավարարվում, ազդում է մարդու գործունեության, վարքի վրա: Ասուլիսում նման կարծիք հայտնեց Մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը:

Բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանն էլ շարունակեց, որ աշխատանք-հանգիստ փոխհարաբերության խախտումը անդրադառնում է մարդու սեռական կյանքի վրա: Ըստ նրա, բոլոր այն աշխատանքները, որոնք պահանջում են լարվածություն, հասարակության տարբեր շերտերի հետ շփումներ, հերթափոխային աշխատանք, ինչպես նաև այն մարդիկ, որոնցից կախված են մեծաքանակ մարդիկ, ղեկավարման պաշտոններում են, այսինքն` այն աշխատանքները, որոնք ազդում է մարդու ներքին լարվածության ֆոնի վրա ու եթե կա նախատրամադրող գործոններ, բերում է բիոռիթմոլոգիայի ստատուսի խանգարման, ինչը կարող է ազդել ընտանեկան սեքսուալ ներդաշնակության վրա:

Ս.Խուդոյանն ասաց, որ այն մարդիկ, ում մոտ կա սեռական բարձր էներգիա ու անբավարարվածություն, ճնշվածություն, նրանք պատկանում են հիստերոիդ խմբին, որն արտացոլվում է ինչպես խոսքից (խոսքը դողացող է), այնպես էլ արտաքինից (խիստ ցուցադրողականություն, աղջիկները կարճ են հագնում, վառ գույներ, ամեն կերպ ցանկանում են ուշադրություն գրավել): Նա նաև նշեց, որ իշխանության ձգտման հիմքում, այսինքն` իշխանության պահանջմունքն ավելի ակտիվ է էպիլեպտոիդ տիպի մոտ, օրինակ Ալեքսանդր Մակեդոնացի, Նապոլենո Բոնապարտ: Նրանց բնորոշ է ատլետիկ մարմնակազմվածք, ագրեսիվության բարձր մակարդակ, քաղցր խոսք:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ