Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Հայ սեռավարակաբանը խորհուրդ է տալիս 24 տարեկանից շուտ չապրել սեռական կյանքով

Հայ սեռավարակաբանը խորհուրդ է տալիս 24 տարեկանից շուտ չապրել սեռական կյանքով

Սեռավարակաբան Կարեն Վարդանյանը երիտասարդներին խորհուրդ է տալիս մինչև 24 տարեկան խուսափել սեռական հարաբերություններից, այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ հանդիպմանը։

Մասնագետը վստահեցնում է, որ մինչ այդ տարիքը մարդու օրգանիզմը թե՛ ֆիզիոլոգիական, թե՛ հոգեբանական հասունացում է ապրում:

«Իհարկե սա շատ անհատական է և յուրաքանչյուրը իր համար է պատասխանատու, բայց դեռահասներին պետք է բացատրել, որ անհրաժեշտ է հնարավորինս խուսափել վաղահաս սեռական հարաբերություններից: Դա կարող է հանգեցնել որոշակի խնդիրների»,- ասաց նա:

Մասնագետը տեղեկացրեց, որ 2008թ-ի տվյալներով Հայաստանում սեռական հարաբերություններ ունենալու առաջին քայլերը կատարելու միջին տարիքը 19.6-ն է:

Սեռավարակաբանը չի խրախուսում նաև այն ակցիաները, երբ փողոցում պահպանակներ են բաժանում երիտասարդների շրջանում:

«Օրինակ հաճախ եմ տեսել, որ Սիրահարների այգում են նման ակցիա անցկացրել: Այգում շատ են դեռահասները: Նրանց շրջանում մեծ հետաքրքրություն է առաջանում: Դրանց բաժանումը կարծես վաղ հասակում սեռական կյանք սկսելու պրոպագանդա լինի»,- ասաց նա և ավելացրեց, որ նման ակցիաները պետք է անցկացնել այն վայրերում, որտեղ բացառապես հասուն մարդիկ են:

Հոգեբան Սամվել Խուդոյանը իր հերթին նշեց, որ կանանց խորհուրդ չի տրվում երեխա ունենալ ինչպես մինչև 20 տարեկանը, այնպես էլ 40-ից հետո:

«Պրակտիկան ցույց է տալիս, որ վաղ տարիքում երեխա ուենալու դեպքում ավելի մեծ է հիվանդ երեխա ունենալու հավանականությունը: Նույնիսկ աֆրիկական ցեղերում, երբ շատ վաղ տարիքից են սկսում մարդիկ սեռական կյանքով ապրել, նրանց թույլ չի տրվում երեխա ունենալ»,- ասաց նա:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ