Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Հայերն ավելի շատ պատրաստ են ծեծել գեյերին, քան լեսբուհիներին

Հայերն ավելի շատ պատրաստ են ծեծել գեյերին, քան լեսբուհիներին

Հայաստանի երեք քաղաքներում` Երևանում, Գյումրիում և Վանաձորում «Ինչպես կվարվեք, եթե տեսնեք, որ բռնության են ենթարկում նույնասեռական կնոջ կամ տղամարդու» հարցին սոցիոլոգիական հարցման մասնակիցները մեծամասամբ պատասխանել են, որ անտարբեր կանցնեն, կգնան, սակայն կմտածեն, որ սխալ են վարվում: Ինչպես փաստել են «Սոցիոսկոպ» ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնի և «Հանրային տեղակատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության սոցիոլոգիական հարցման արդյունքները, նման իրավիճակներում նույնասեռական կնոջն ավելի շատ են հակված օգնելու (28,9 տոկոս), քան տղամարդուն (15,2 տոկոս), իսկ բռնություն կիրառողներին միանալուն ավելի շատ պատրաստ են տղամարդ նույնասեռականների դեպքում, քան կին: Կին նույնասեռականին բռնության ենթարկելու դեպքում, իրավապահ մարմինների օգնությանը պատրաստ են դիմել հարցվողների 12,4, իսկ տղամարդ նույնասեռականների դեպքում` 13 տոկոսը:

ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց հանդեպ անհանդուրժող վերաբերմունքն ու դիրքորոշումները հարցվողներին հետ է պահում նրանց հետ ունեցած շփումից: Նրանց 55,3 տոկոսն ուղղակի կդադարեցնի շփումը, եթե իմանա, որ ծանոթը, ընկերը կամ բարեկամը ԼԳԲՏ անձ է, 23,8 տոկոսը կփորձի ազդել նրա վրա սեռական կողմնորոշումը փոխելու նպատակով, իսկ 13,2 տոկոսի համար այդ շփումը բացասական կլինի: Միայն 6,7 տոկոսի համար ԼԳԲՏ անձ լինելու հանգամանքը էական նշանակություն չունի նախկինում ունեցած հարաբերությունների հարցում:

Ի դեպ, հասկացությունների ճիշտ ընկալման համար ներկայացնենք դրանցից մի քանիսի սահմանումը: Սեռական կողմնորոշումը յուրաքանչյուր անձի զգացմունքային, հուզական, զգայական, ինտիմ և սեռական հակումն է որոշակի սեռի այլ անձի հանդեպ: Գենդերային ինքնությունը յուրաքանչյուր անձի ներքին և անհատական ընկալումն է այն դերերի, վարքի, գործողությունների վերաբերյալ, որը հասարակության կողմից բնորոշվում է կնոջը և տղամարդուն: Անձի գենդերային ինքնությունը կարող է տարբերվել այն սեռից, որը որոշվում է ծննդի պահին:

Լեսբուհի` կին նույնասեռական, գեյ` տղամարդ նույնասեռական- անձ, որին բնորոշ է զգացմունքային, հուզական, զգայական, ինտիմ և սեռական հակում նույն սեռի այլ անձի նկատմամբ:

Բիսեքսուալ` երկսեռական- անձ, որին բնորոշ է զգացմունքային, հուզական, զգայական, ինտիմ և սեռական հակում ինչպես նույն, այնպես էլ հակառակ սեռի այլ անձի նկատմամբ:

Տրանսգենդերը գենդերափոխն է. անձ, որի ինքնությունը կամ արտաքինը տարբերվում է իր կենսաբանական սեռին բնորոշ դերերի, վարքի, գործողությունների վերաբերյալ հասարակության մեջ գոյություն ունեցող կարծրատիպային սպասումներից:

Հոմոֆոբիան (հոմո - նույն, ֆոբիա - վախ) բացասական վերաբերմունք և զգացողություններ նույասեռականության նկատմամբ կամ այն անձանց նկատմամբ, ովքեր նույնականացվում կամ ընկալվում են որպես նույնասեռական:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ