Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Սեքսապաթոլոգ. Մշտական, կանոնավոր սեռական կյանքն իր դրական ազդեցությունն է ունենում առողջության վրա

Սեքսապաթոլոգ. Մշտական, կանոնավոր սեռական կյանքն իր դրական ազդեցությունն է ունենում առողջության վրա

Այն զույգերը, ովքեր իրենց կյանքը կառուցում են մշտական սեռական հարաբերությունների ֆոնի վրա, մեծ տարիքում ավելի երկար են պահում ինչպես սեքսուալ, այնպես էլ վերարտադրողական ֆունկցիան: Այս մասին ասուլիսում ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանը: Նա նաև նշեց, որ մշտական, կանոնավոր սեռական կյանքն իր դրական ազդեցությունն է ունենում առողջության վրա:

Ինչ վերաբերում է տղամարդկանց կլիմաքսին, մասնագետն ասաց, որ վերջին շրջանում ավելի հաճախ են սկսել խոսել այդ մասին: Այն մի պրոցես է, որը պայմանավորված է ֆիզիլոգիական, հորմոնալ տեղաշարժերով և միշտ չէ, որ կլինիկորեն արտահայտվում է: «Ճիշտ ապրելակերպը, ռեգուլյար սեռական կյանքը, հանգստի և աշխատանքի ճիշտ կազմակերպումը, կանխում են նման պրոցեսների արտահայտվածությունը ու մինչև վերջ տղամարդը կարող է ունենալ առողջ սեռական կյանք և պահպանել այն բավարար մակարդակի վրա»,- ասաց սեքսապաթոլոգը:

Հոգեբան Լարիսա Պետրոսյանն ասաց, որ սեռական կյանքի անբավարար լինելու դեպքում զույգերի մոտ ագրեսիայի դեպքեր են նկատվում: Անձի վարքում զգացվում են ագրեսիայի դրսևորումներ: Ըստ նրա, սեռական խախտումները դասվում են երկու մասի` հոգեբանական և ֆիզիոլոգիական, որոնք անդրադառնում են զույգերի հարաբերությունների վրա, հետևաբար` սեռական կյանքի վրա:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

28.02.2016

Հարգելի Գևորգ, բարև Ձեզ: Ձեր հարցը մի փորք խճճված է և անհասկանալի: Խնդրում եմ նշեք Ձեր տարիքը, ապրում եք կանոնավոր սեռական կյանքով, թե ոչ, նախկինում եղել են նման խնդիրիներ, թե ոչ: Ինչ նկատի ունեք "մնացած ժամանակ"  ասելով: Այսինքն որոշ դեպքերում էրեկցիա նորմալ կատարվում է, իսկ երբեմն ո՞չ: Կփորձենք օգնել Ձեզ:

Գեվորգ

25.01.2016

բարեվ հարգելի բժիշկ, երբ ուզում եմ զբաղվել սեքսով, արդեն մերկ վիճակում իմ անդամը գտնվում է պասիվ վիճակում, ու չի ստացվում ,խնդրում եմ մի խորհուրդ տաք:իսկ մնացած ժամանակ խնդիր չկա,,,, մի խոսքով չեմ կարողանում նորմալ զբաղվել սեքսով

Մեդ-Պրակտիկ

01.01.2016

Հարգելի Արսեն, բարև Ձեզ: Սերմնահեղուկը կարող է դառնալ թափանցիկ հետևյալ մի քանի դեպքերում. եթե ընդունում եք շատ քանակությամբ հեղուկներ, հաճախակի հարաբերությունները, սերմնահեղուկում  սպերմատոզոիդների բացակայությունը` ազոոսպերմիա: Վերջին տարբերակը քիչ հավանական է, քանի որ առանց պատճառի ազոոսպերմիա չի կարող լինել: Քանի որ հաճախակի զբաղվում եք ձեռնաշարժությամբ, հետևաբար հաճախակի տեղի է ունենում սերմնաժայթքում, որն էլ կարող էր բերել սերմնահեղուկի գույնի փոփոխության: Կարծում եմ անհանգստանալու կարիք չկա:

Արսեն

27.12.2015

Barev hargeli bjishk. Es 23 tarekan em ev aprumem normal paymannerum. Es orva mej kam erku or mek angam zbaxvum em inqnabavararmamb ev verjers nkatel em verjacneluc serm@ indz mot tapancik e. Inchu e aydpes ev ardyoq da normal e?

Մեդ-Պրակտիկ

19.12.2015

Հարգելի Աննա, բարև Ձեզ: Նման պարագայում խորհուրդ տալ դժվար է: Ինչն է Ձեզ խանգարում սեռական կյանքով ապրելու համար:

Աննա

17.12.2015

Բարև Ձեզ ես 25 տարեկան եմ ու ունեցել եմ սեռական ակն իմ սիրած էակի հետ հիմա իմ մոտ ահռելի ցանկություն կա նորից ունենալ սեռական հարաբերություն ինչ անեմ խնդրում եմ օգնեք

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ