Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Սեքսուալ նևրոզ` սեռական կյանքով ապրած, բայց երկար ժամանակ դրանից զուրկ կանանց մոտ

Սեքսուալ նևրոզ` սեռական կյանքով ապրած, բայց երկար ժամանակ դրանից զուրկ կանանց մոտ

Մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց սեռավարակների տարածվածության մասին ու ասաց, որ դրանք կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել:
Մասնագետի խոսքով, դասական վեներական հիվանդությունները հինգն են, սակայն Հայաստանում տարածված են դրանցից երկուսը` սիֆիլիսն ու հոնորեան: Կ. Վարդանյանը նշեց, որ հանրապետությունում սեռավարակներով հիվանդացության ցուցանիշն աճում է: Նա նշեց, որ այս հիվանդություններն ավելի բնորոշ են վերարտադրողական տարիքի անձանց և բացասական ազդեցություն ունեն վերարտադրողական ֆունկցիայի վրա:

 

Ասուլիսին ներկա սեքսապաթոլոգ, «Սեքսոլոգների ասոցիացիայի» ներկայացուցիչ Վրեժ Շահրամանյանը նշեց, որ սեռավարակների տարածվածությունը գնալով մեծանում է նաև հասարակության շրջանում սխալ տեղեկացվածության պատճառով:

 

Խոսելով սեռական անկանոն կյանքով ապրելու բացասական հետևանքների մասին՝ Վ. Շահրամանյանը նշեց, որ սեռական կյանքի սովոր, սակայն երկարատև ժամանակ սեքսով չզբաղվող կանանց մոտ ի հայտ են գալիս նևրոտիկ բնույթի որոշ հիվանդություններ, օրինակ` սեքսուալ նևրոզ: Իսկ տղամարդկանց մոտ, ըստ մասնագետի, տուժում է հատկապես սերմնահեղուկի որակը։

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ