ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ
Սպիրտային խմիչքները բարձրացնում են քաղցկեղից մահվան վտանգը. news.am
Ալկոհոլային խմիչքների օգտագործումը մեծացնում է քաղցկեղից մահվան վտանգը: Sheffield University-ի գիտնականների հետազոտության արդյունքների համաձայն՝ աշխարհում մահվան դեպքերի շուրջ 6%-ը կապված են ալկոհոլի օգտագործման հետ: Այն կարող է ավելի քան 60 տարատեսակ հիվանդություններ առաջացնել, այդ թվում՝ քաղցկեղի մի քանի տեսակ: 2012 թվականին ալկոհոլի օգտագործման հետեւանքով առաջացած քաղցկեղից ամբողջ աշխարհում շուրջ կես միլիոն մարդ է մահացել:
Գիտնականների խոսքով՝ սպիրտային խմիչքների կանոնավոր օգտագործումն ավելացնում է աղիների, կրծքագեղձի քաղցկեղի, կոկորդի, բերանի խոռոչի, կերակրափողի ուռուցքների, ինչպես նաեւ լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը: Ներկայում ալկոհոլի հետ կապված հիվանդությունների ցանկն ավելացել է եւս մեկով. պարզվում է` ալկոհոլը նաեւ շագանակագեղձի քաղցկեղ է առաջացնում:
Ըստ գիտնականների՝ որքան շատ է մարդն ալկոհոլային խմիչքներ օգտագործում, այնքան մեծ է նրա մոտ քաղցկեղի առաջացման վտանգը, սակայն ռիսկի խմբում են նաեւ նրանք, ովքեր բավականիին քիչ են խմում:
Հետաքրքիր է, որ մարդկանց մեծ մասը չգիտի, որ ալկոհոլի օգտագործումը մեծացնում է քաղցկեղի առաջացման եւ դրանից մահվան վտանգը. Մեծ Բրիտանիայում հարցված 10 մարդուց 9-ը տեղյակ չի եղել այդ կապի մասին:
Հետազոտողները տվյալներ են ներկայացնում Մեծ Բրիտանիայում ալկոհոլի հետ ասոցացվող քաղցկեղի տեսակների առաջացման հաճախականության մասին: Նրանք պարզաբանել են, որ 1960-ականներից մարդիկ սկսել են ավելի շատ ալկոհոլ օգտագործել, այդ պատճառով դրա հետեւանքով առաջացող քաղցկեղն ավելի հաճախ է հանդիպում: Հեղինակների խոսքով՝ մարդիկ բավականաչափ տեղեկացված չեն այն մասին, որ ալկոհոլը կարող է քաղցկեղ առաջացնել:
23.11.2016 Կարդացեք նաև
Ինչպես հաղորդում է «Համաշխարհային իրադարձությունների քրոնիկան», եթե դեղորայքի ուղեցույցում չկա նախազգուշացում ալկոհոլի հետ անհամատեղելիության մասին, նշանակում է, այդ հարցով չեն անցկացվել...
21.03.2019
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթերի համալսարանի մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ էլեկտրոնային ծխախոտը բացասական ազդեցություն է գործում մարդու լնդերի և ատամների վրա...
25.11.2016
Այն երեխաների մոտ, որոնց հայրերը բեղմնավորման ժամանակ եղել են ծխող, 3 անգամ ավելի հաճախ է զարգանում ասթմա, հայտնում է International Journal of Epidemiology պարբերականը: Հետազոտությանը մասնակցել են...
05.10.2016
Ծխողների տներում պատերը, հատակը եւ կահույքի մակերեւույթը ներծծված են վտանգավոր քաղցկեղածին նյութերով, որոնք այնտեղ են մնում նույնիսկ 6 ամսից ավելի այն բանից հետո, երբ տանը դադարում են ծխել...
29.09.2016
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ծխելն առաջացնում է երկարաժամկետ փոփոխություններ գեների ակտիվության մեջ՝ հայտնում է NBC News-ը: Գենետիկներն այսպիսի եզրակացության են եկել...
26.09.2016
Բոլոր վնասակար սովորություններն, այսպես թե այնպես, վտանգավոր են առողջության համար, հակառակ դեպքում դրանք «վնասակար» չէին համարվի: Սակայն դրանցից մեկն անհամեմատ ավելի վտանգավոր է...
24.09.2016
Վաղուց հայտնի է, որ ծխելը մեծացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը: Այժմ Brigham and Women’s Hospital-ի հետազոտողները որոշել են պարզել, թե ծխելը ճշգրիտ ինչպես է սրտային անբավարարություն...
24.09.2016
Ծխախոտից հրաժարվելը հաճախ հանգեցնում է գիրացման այն պատճառով, որ ծխի մեջ պարունակվող նիկոտինը և մյուս բաղադրիչները ճնշում են գրելին հորմոնի արտադրությունը, որը պատասխանատու է...
14.09.2016
Ծխախոտից հրաժարվելը կարող է 80 տոկոսով նվազեցնել պարանոցի եւ գլխի քաղցկեղի վտանգը: Այսպիսի կարծիք են հայտնել Հնդկաստանի Հիվանդությունների հետազոտության եւ տեղեկատվության ազգային կենտրոնի գիտնականները...
16.08.2016
Էլեկտրոնային ծխախոտների ծխի մասշտաբային վերլուծությունը ցույց է տվել, որ այն պարունակում է քաղցկեղածիններ և տոքսիններ, որոնք առաջանում են դրանց միջուկի հիմնական լուծիչի քայքայումից...
15.08.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ