Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Ո՞ր վնասակար սովորությունն է առավել վտանգավոր առողջության համար. news.am

Ո՞ր վնասակար սովորությունն է առավել վտանգավոր առողջության համար. news.am

Բոլոր վնասակար սովորություններն, այսպես թե այնպես, վտանգավոր են առողջության համար, հակառակ դեպքում դրանք «վնասակար» չէին համարվի: Սակայն դրանցից մեկն անհամեմատ ավելի վտանգավոր է, քան մնացած բոլորը միասին վերցրած: Պենն-Սթեյթի համալսարանի գիտնականները (ԱՄՆ) պնդում են, որ մեր առողջությանն ամենամեծ վնասը կարող է հասցնել արթնանալուց հետո ծխելու սովորությունը: 

Այդ եզրահանգումը հիմնված է նոր հետազոտության արդյունքների վրա, որին նիկոտինային կախվածություն ունեցող 7000 մարդ է մասնակցել: Նրանցից 4000-ը թոքերի քաղցկեղ է ունեցել: Ուսումնասիրելով տվյալները` մասնագետները նկատել են, որ նրանց մեծամասնությունը ո՛չ միայն ծխել է, այլեւ ծխել է առավոտյան, արթնանալուց կես ժամ անց: 

Այսպես, գիտնականների խոսքով, առավոտյան ծխելը գլխի, պարանոցի եւ թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը մեծացնում է մոտավորապես 80 տոկոսով:

Մասնագետները նշում են, որ շատ մարդիկ թերագնահատում են ծխելու, որպես ուռուցքային հիվանդության առաջացմանը նպաստող գործոնի լրջությունը: Նրանց խոսքով, ճշմարտությունն այն է, որ քաղցկեղի դեպքերի 90 տոկոսը կապված է հենց ծխելու հետ եւ միայն 10 հիվանդացումից 1-ի պատճառը կարող է այլ լինել, օրինակ` թունավոր նյութերի ազդեցությունը:

Ծխելուց հրաժարումն ամենալավ բանն է, որ կարելի է անել սեփական առողջության պահպանման համար, պնդում են մասնագետները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ayudaparadejardefumarya.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ