Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Ինչպես եւ ինչու է ծխելը սրտային անբավարարություն առաջացնում. news.am

Ինչպես եւ ինչու է ծխելը սրտային անբավարարություն առաջացնում. news.am

Վաղուց հայտնի է, որ ծխելը մեծացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը: Այժմ Brigham and Women’s Hospital-ի հետազոտողները որոշել են պարզել, թե ծխելը ճշգրիտ ինչպես է սրտային անբավարարություն եւ սրտի կաթված առաջացնում: 

Պարզվում է` ծխելը մեծացնում է սրտի պատերի հաստությունը, ինչը կրճատում է սրտի արյուն մղելու կարողությունը: Դա կարող է սրտային անբավարարության հանգեցնել եւ որքան ավելի է ծխում մարդը, այնքան ռիսկը մեծանում է: Ավելին, օրական 20 ծխախոտ ծխելը զարկերակների ներքին մակերեւույթի վնասման է հանգեցնում, ինչը նպաստում է ճարպային նստվածքների կուտակման, որոնք նեղացնում են արյունատար անոթները, ինչը եւս, իր հերթին, կարող է սրտի հետ կապված լուրջ խնդիրների հանգեցնել:

Չնայած գիտնականներին նախկինում էլ հայտնի էր ծխելու եւ սրտի կաթվածների ու սրտային անբավարարության միջեւ կապը, այժմ նրանց հաջողվել է հասկանալ կենսաքիմիական ճշգրիտ մեխանիզմը, որով ծխելը մեծացնում է սրտի հիվանդությունների ռիսկը: Այդ նպատակով նրանք ուսումնասիրել են 75 տարեկանից մեծ 4000 կամավորի մասին տվյալներ` նույնիսկ հաշվի առնելով տարիքը, ռասան, մարմնի զանգվածի ինդեքսը, զարկերակային ճնշումը, դիաբետը եւ ալկոհոլի օգտագործումը, գործող ծխողներն, այնուամենայնիվ, սրտի ավելի հաստ պատեր են ունեցել, ինչպես նաեւ նվազել է այդ օրգանի արյուն մղելու կարողությունը:

Լավ լուրն այն է, պնդում են վերոնշյալ հետազոտողները, որ ծխելուց հրաժարումը կարող է հետ շրջել սրտի վնասվածքը եւ նվազեցնել հիվանդությունների ռիսկը: Եվ որքան ավելի շուտ մարդը հրաժարվի ծխելուց, այնքան ավելի առողջ կլինեն նրա սրտի անոթները:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ