Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Դաշտանի ընթացքում կանանց ավելի հեշտ է թողնել ծխելը. news.am

Դաշտանի ընթացքում կանանց ավելի հեշտ է թողնել ծխելը. news.am

Կանանց համար անհամեմատ ավելի հեշտ է ծխելը թողնել դաշտանային ցիկլի նախաշեմին կամ դրա ամենասկզբում, հայտնում են Փենսիլվանիայի նահանգի համալսարանի Բժշկական դպրոցի աշխատակիցները:

Տվյալ հետազոտությունը սկսելով` գիտական խումբն ուսումնասիրել է նախորդ հետազոտությունները, որոնք ապացուցում էին, որ կանացի հորմոնները` էսթրոգենը եւ պրոգեստերոնը կառավարում են կապվածությունները, այդ պատճառով կանանց համար ավելի բարդ է հրաժարվել վնասակար սովորություններից, քան` տղամարդկանց: Առկա տվյալների համաձայն, ձվազատման շրջանում, երբ արյան մեջ պրոգեստերոնի մակարդակն ավելի ցածր է, քան էսթրոգենի, կանանց համար ավելի բարդ է հրաժարվել իրենց սովորություններից: Կրիտիկական օրերի ընթացքում կանայք, ընդհակառակը, ուժեղ կապվածություն չեն զգում, այդ պատճառով ավելի հեշտ է ազատվել ծխելուց եւ այլ վնասակար սովորություններից:

Հետազոտողները 21-51 տարեկան 38 ծխողի են ուսումնասիրել, որոնք հորմոնային հակաբեղմնավորիչներ չեն օգտագործում: Գործառնական մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով գիտնականները փորձել են որոշել, թե գլխուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են պահվածքի համար, ինչպես են փոխազդում «պարգեւատրման համակարգի հետ»: Փորձարկվողներին երկու խմբի են բաժանել ըստ դաշտանային ցիկլի փուլի. որոշ կանայք ֆոլիկուլյար փուլում են եղել, մյուսների մոտ արդեն կրիտիկական օրերն են եղել: Արդյունքները ցույց են տվել, որ ձվազատումից առաջ ուղեղի ռացիոնալ պահվածքի համար պատասխանատու հատվածների եւ «պարգեւատրման համակարգի» միջեւ կապը թուլանում է: Համապատասխանաբար այդ ընթացքում ավելի բարդ է ծխելը թողնելը: Իրականացված հետազոտությունները հաստատում են այն միտքը, թե պրոգեստերոնը բարձրացնում է սովորություններին դիմադրողականությունը: 

Այս հետազոտությունը հրապարակվել է Biology of Sex Differences ամսագրում, ինչպես նաեւ ներկայացվել է ամենամյա համաժողովին, որը նախապատրաստել էր Սեռական տարբերությունների հետազոտությունների կազմակերպությունը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. nuhvatit.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ