Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Ծխելուց հրաժարվելու ամենաազդեցիկ միջոցը. գիտնականներ. 1in.am

Ծխելուց հրաժարվելու ամենաազդեցիկ միջոցը. գիտնականներ. 1in.am

Ծխողները, ովքեր աստիճանաբար նվազեցնում են սպառվող ծխախոտների քանակը, ավելի քիչ հնարավորություններ ունեն այդ վնասակար սովորությանը վերջ տալու, քան նրանք, ովքեր դա անում են կտրուկ և արագ: Այսպիսի եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Annals of Internal Medicine ամսագրում:

Նիկոլա Լինդսան-Հոուլին և նրա գործընկերները ներգրավել են 697 ծխող կամավորի, որոնց բաժանել են երկու խմբի: Նրանց համար սահմանել են ծխելուց հրաժարվելու նույն օրը, սակայն առաջին խմբի ներկայացուցիչները պարզապես դադարել են ծխախոտ գործածել, իսկ երկրորդ խմբին նախապատրաստել են՝  երկու շաբաթ կրճատելով ծխախոտի գործածումը: Բոլոր կամավորները հավասար հասանելիություն են ունեցել նիկոտինային պլաստիրներին ու մաստակին:

«Իքս օրվանից» հետո գիտնականները կես տարի կամավորներին հարցրել են՝ որքան հաջող է ընթանում ծխելուց նրանց հրաժարվելը: Հետազոտողները նաև չափել են ածխածնի օքսիդի կոնցենտրացիան մասնակիցների շնչառության մեջ:

Պարզվել է՝ 4 շաբաթ անց ծխախոտից հրաժարվել է առաձին խմբի ներկայացուցիչների 49%-ը: Նրանց մեջ, ովքեր աստիճանաբար են պատրաստվել թողնել ծխել, այդ ցուցանիշը կազմել է 39%:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ekstrasens-fight.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ