Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Նոր պատվաստանյութը թմրամոլներին կպաշտպանի գերդոզավորումից. news.am

Նոր պատվաստանյութը թմրամոլներին կպաշտպանի գերդոզավորումից. news.am

The Scripps Research Institute-ի գիտնականները պատվաստանյութ են մշակել, որը թմրամոլներին կարող է պաշտպանել գերդոզավորումից եւ կանխարգելել ֆենտանիլի բացասական ազդեցությունը:  

Ֆենտանիլը մորֆինից 80 անգամ ավելի հզոր սինթետիկ օպիոիդ է: Այն նշանակում են այնպիսի հիվանդների, ովքեր տառապում են ուժեղ ցավերից, իսկ այդ նյութի ածանցյալները լայնորեն տարածված թմրանյութեր են:

Նոր պատվաստանյութի հիմքում օպիոիդի կառուցվածքը նմանակող մոլեկուլ է: Մկներին այդ մոլեկուլի ներարկումը հանգեցրել է արյան մեջ ֆենտանիլի հիմքի վրա ստեղծված դեղերի դեմ հակամարմինների ավելացմանը: Եթե օրգանիզմում ֆենտանիլ կամ դրան ազգակից թմրանյութեր են հայտնվում, հակամարմինները հարձակվում են դրանց վրա եւ թույլ չեն տալիս, որ դրանք հասնեն գլխուղեղին: 

Հետազոտողները Պոլ Բրեմերի գլխավորությամբ պարզել են, որ պատվաստանյութի ներարկումն, իրոք, պաշտպանել է ֆենտանիլի հիմքի վրա ստեղծված թմրանյութերի մեծամասնության բացասական ազդեցությունից: Բացի այդ, պատվաստանյութը ստացած կենդանիներին ցավազրկման համար դեղի անհամեմատ ավելի փոքր չափաբաժին էր պահանջվում:

Ֆենտանիլի չափաբաժինը, որը կործանարար էր եղել պատվաստանյութը չստացած կենդանիների 55 տոկոսի համար, պատվաստված մկների համար մահացու չի եղել, ինչը վկայում է, որ պատվաստանյութը կարելի է օգտագործել նաեւ չափազանց մեծ չափաբաժնով թմրանյութի բացասական ազդեցությունը կանխելու համար: Պատվաստանյութի ազդեցությունը պահպանվում էր դրա ներարկումից 6 շաբաթ անց, իսկ 10 շաբաթից թուլանում էր:

Հետազոտողները նախատեսել են շարունակել հետազոտությունները եւ ավելի երկարաժամկետ ազդեցությամբ պատվաստանյութ մշակել: Նրանց աշխատանքը շատ կարեւոր է շատ երկրների համար, որտեղ թմրանյութերի չափազանց մեծ չափաբաժին ընդունելու հետեւանքով տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medportal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ