Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Միլիոնավոր ծխող մարդիկ տառապում են թոքերի չախտորոշված հիվանդություններից. med.news.am

Միլիոնավոր ծխող մարդիկ տառապում են թոքերի չախտորոշված հիվանդություններից. med.news.am

Միլիոնավոր ծխող մարդիկ ու նույնիսկ այն մարդիկ, ովքեր թողել են ծխելը, կարող են տառապել թոքերի չախտորոշված տարբեր հիվանդություններով, օրինակ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ, զգուշացնում են ամերիկյան գիտնականները:

Գիտնականների խոսքով՝ գործող ծխողների ու ծխելը թողածների 55 տոկոսը, տարբեր թեստեր անցնելով, «առողջ» են ճանաչվում, սակայն, իրականում, նրանք կարող են տառապել չախտորոշված հիվանդություններով: Journal of the American Medical Association ամսարգրում լույս տեսած հետազոտությունը ներառել էր 10 տարի շարունակ օրական մեկ տուփ ծխախոտ ծխող 45-80 տարեկան 8872 մարդկանց:

Հետազոտությանը մասնակցած կամավորների գրեթե կեսը պաշտոնապես առողջ էր համարվում՝ թոքերի աշխատանքի թեստ անցնելուց հետո: Սակայն, երբ գիտնականները ուշադրություն դարձրեցին այլ ցուցանիշների՝ օրինակ, շնչառական համախտանիշների, համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքների, դեղերի օգտագործման տվյալների, կյանքի որակի վրա, նրանք պարզեցին, որ այս «առողջ» կամավորների մեծ մասը տառապում էր շնչառական հիվանդություններով: Շատերը նույնիսկ զարգացման վաղ փուլում գտնվող քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն ունեին: 42 տոկոսի մոտ էմֆիզեմա ախտորոշվեց, 23 տոկոսի մոտ՝ շնչառական խնդիրներ:

«Մենք հույս ունենք, որ մեր ստացած տվյալները կարող են օգնել հերքելու այն միֆը, որ ծխողները կարող են առողջ լինել, ինչպես նաեւ եւս մեկ անգամ կհաստատեն այն պարզ հրամայականը, որ ծխելու դեմ պայքարի նոր ծրագրեր են պետք, որոնք թույլ կտան կանխել թոքերի հիվանդությունները», - նշեց Էլիզաբեթ Ռիգանը National Jewish Health-ից:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. builduptoday.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ