Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Գիտնականներն աշխատում են նիկոտինի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ. 1in.am

Գիտնականներն աշխատում են նիկոտինի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ՝ հայտնում է direct-press.ru-ն: Կան պատվաստանյութեր, որոնք նախատեսված են օրգանիզմի իմունային համակարգն ակտիվացնելու համար, օրգանիզմում առաջացնում են հակամարմիններ, ինչի շնորհիվ նիկոտինն օրգանիզմից դուրս է բերվում մինչ գլխուղեղի ընկալիչներին հասնելը:

Դա գրավիչ գաղափար է, բայց Կալիֆոռնիայի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականների խոսքով՝ ավելի վաղ արտադրված պատվաստանյութերը զգալի թերություններ են ունեցել: Նրանք պնդում են, որ իրենց հաջողվել է լուծել այդ խնդիրը, և ներկայում ինքնուրույն ավելի արդյունավետ պատվաստանյութ են մշակում:

Կա նիկոտինի 2 ձև, և դրանք կարծես միմյանց մոլեկուլյար հայելային պատկերներ լինեն: Դրանք հայտնի են որպես ձախ և աջ տարբերակներ: Չնայած ծխախոտի ծխի մեջ նիկոտինի մոտ 99%-ը ձախ տարբերակն է՝ բիոդեղագործական ընկերության ստեղծած նախորդ պատվաստանյութը 2 տիպերի դեմ հակամարմիններ է առաջացրել:

Պրոֆեսոր Կիմ Յանդի խոսքով՝ դա նվազեցրել է իմունային պատասխանը, ինչի հետևանքով պատվաստանյութի արդյունավետությունը նվազել է: Այն գործել է կլինիկական փորձարկումների ժամանակ միայն 30% դեպքերում :

Դրա փոխարեն՝ գիտնականները ստեղծել են պատվաստանյութ, որն օրգանիզմին ստիպում է արտադրել միայն նիկոտինի ձախ մոլեկուլների դեմ ուղղված հակամարմիններ, և իմունային համակարգն արտադրում է այն հակամարմինները, որոնք պետք են: Լաբորատոր առնետների վրա փորձարկումների արդյունքում պարզվել է, որ պատվաստանյութը 60%-ով ավելի արդյունավետ է, քան այլընտրանքային տարբերակը, որն ավելի վաղ էր պատրաստվել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.dni.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/createPaging.class.php(71): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/includes/include_article_comment.php(23): Paging->get_paging_result() #4 /home/med-practic.com/public_html/includes/include_article_more_1.php(84): require_once('/home/med-pract...') #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(115): require_once('/home/med-pract...') #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1