ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ
Նարգիլեն նույնքան վտանգավոր է առողջության համար, որքան ծխախոտը. news.am
Շատերը սխալմամբ կարծում են, որ նարգիլեն պակաս վնասակար է, քան ծխախոտը, սակայն կանադական Վաթերլոո համալսարանի մասնագետները պնդում են, որ նարգիլե ծխելը կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ առողջության համար:
Cancer Causes and Control ամսագրում լույս տեսած հետազոտության շրջանակներում գիտնականները պարզել են, որ բարձր դասարանների աշակերտների գրեթե քառորդ մասը փորձել է նարգիլե ծխել: Ավելին՝ Կանադայում մոտավորապես 78 200 երիտասարդ նարգիլե է ծխում, եւ դրանց թիվը շարունակում է աճել, այնինչ ծխախոտի սիրահարների քանակը շարունակում է նվազել:
Նարգիլեի աշխատանքի սկզբունքը ծխախոտի ծուխը ջրի միջով անցկացնելն է: Հենց այդ պատճառով են շատերը կարծում, որ նարգիլեն նույնքան վնասակար չէ, որքան ծխախոտը: Բայց, քանի որ նարգիլեն սովորաբար ծխում են շատ ավելի երկար, քան ծխախոտը, ստացվում է, որ մարդիկ յուրացնում են ծխի մեջ պարունակվող շատ ավելի մեծ քանակությամբ տոքսիններ:
Վերջերս իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ նարգիլե ծխող մարդիկ ենթարկվում են վտանգավոր ծանր մետաղների ազդեցության, որոնց թվում են արճիճն ու ուրանը, իսկ այդ մետաղները, մասնագետների խոսքով, բարձրացնում են քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ նարգիլե օգտագործած ուսանողների գրեթե կեսն օգտագործել է հոտավետ նյութեր: Ծխախոտ արտադրողները շարունակում են իրենց արտադրանքի մեջ ավելացնել տարբեր գայթակղիչ հոտավետ նյութեր՝ ավելի շատ սպառողներ ներգրավելու համար: Սակայն, քանի որ նարգիլեի չարաշահումը կապված է առողջական մեծ վտանգների հետ, պետք է սահմանափակել հոտավետ նյութերի առկայությունը ծխախոտի մեջ, ինչը թույլ կտա նվազեցնել այդ արտադրանքն օգտագործողների քանակը:
01.04.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ