Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Ալկոհոլային խմիչքների հանդեպ վերաբերմունքի տարբերությունը քայքայում է ամուսնությունը

Ալկոհոլային խմիչքների հանդեպ վերաբերմունքի տարբերությունը քայքայում է ամուսնությունը

Ամուսնալուծության հիմք կարող է դառնալ ալկոհոլային խմիչքների հանդեպ ամուսինների տարբեր վերաբերմունքը: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ-ի Բաֆալոյի համալսարանի գիտնականները:

Ընտանիքները, որոնցում տղամարդիկ չարաշահում են ալկոհոլը, իսկ կանայք դառնում են նրանց զոհերը,  դատապարտված են քայքայման: Սակայն գիտնականներին հաջողվել է պարզել, որ ընտանեկան հարաբերությունների վրա ազդում է ոչ թե  խմիչքի օգտագործման չափը, այլ ամուսինների վերաբերմունքը ալկոհոլի հանդեպ: Նկատի է առնվում այն իրավիճակը, երբ  ամուսիններից մեկն ավելի է խմում, իսկ մյուսը՝ քիչ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Գիտնականների վիճակագրական տվյալները հաստատում են, որ ամուսնալուծությունների քանակը նվազագույնն է այն ընտանիքներում, որտեղ երկու ամուսիններն էլ նույն ինտենսիվությամբ են խմում՝ կամ շատ քիչ, կամ բավականին շատ: Իսկ ահա այն ընտանիքներում, որտեղ կինն ու ամուսինը տարբեր վերաբերմունք ունեն ալկոհոլի  հանդեպ, ամուսնալուծությունների բավականին բարձր տոկոս է դիտվում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. girl64.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ