Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Մարիխուանան մեծացնում է ծխող դառնալու հավանականությունը. հետազոտություն

Մարիխուանան մեծացնում է ծխող դառնալու հավանականությունը. հետազոտություն

Երիտասարդները, որոնք մարիխուանա են օգտագործում, ավելի շատ հնարավորություն ունեն սովորական ծխախոտ ծխող դառնալ, գրում է Russia Today-ը: Այդ նույն կատեգորիայի մարդկանց դեպքում աճում է նաև կաթվածի և թոքերի քաղցկեղի հավանականությունը, նրանց օրգանիզմը ավելի արագ է սովորում նիկոտինին:

 

Այս պնդումներով հետազոտություն է հրապարակվել Neuropsychopharmacology գիտական հանդեսում, որի համաձայն` մարիխուանան մարդուն ավելի է կախված դարձնում ծխախոտից: Հետազոտության հեղինակը Բալթիրմորի նարկոլոգիական ինստիտուտի գիտնականներն են:

 

Նրանք իրենց փորձարկումներն իրականացրել են առնետների վրա՝ ներարկումների միջոցով՝ պարզելով, որ մարիխուանայում առկա տետրահիդորկաննաբինոլի ազդեցությամբ կրծողները ավելի արագ են վարժվել նիկոտինին: Եվ խոսքը հենց օրգանիզմի վրա միջոցի ունեցած ֆիզիկական ազդեցության մասին է:

 

Ավելի վաղ Ավստրալիայում անցկացված ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ ամեն օր մարիխուանա օգտագործող անչափահասները մինչև 20 տարեկանը 4 անգամ ավելի էին ծխախոտից կախված դառնում, քանի իրենց մյուս տարեկիցները:

 

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ