Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Շոտլանդացիները կանանց հարբեցողության դեմ պայքարի բջջային նոր ծրագիր են թողարկել

Շոտլանդացիները կանանց հարբեցողության դեմ պայքարի բջջային նոր ծրագիր են թողարկել

Շոտլանդիայի առողջապահության նախարարությունը ներկայացրել է «հայելի հարբեցողների համար» բջջային ծրագիրը, որի նպատակն է հակազդել կանանց հարբեցողությանը:

 

Ծրագիրն օգտատերերին առաջարկում է սմարթֆոնում տեղադրված ֆոտոխցիկով նկարվել, այնուհետև նշել, թե շաբաթվա ընթացքում քանի բաժակ ալկոհոլային խմիչք են օգտագործում: «Բաժակ» ասելով՝ ծրագիրը նկատի ունի 175 միլիլիտր ալկոհոլի չափաբաժին:

 

Դրանից հետո ծրագիրը ցույց է տալիս, թե ինչպիսի տեսք կունենա օգտատերը 10 տարի անց, եթե շարունակի այդ չափաբաժնով ալկոհոլ օգտագործել:

 

Նախարարության տեղեկատվության մեջ նշվում է, որ Շոտլանդիայում 30-44 տարեկան կանանց շրջանում վերջին 20 տարվա ընթացքում ալկոհոլի չարաշահման հետևանքով մահացության թիվը մեծացել է կրկնակի, իսկ լյարդի ցերոզից մահացության դեպքերը` եռակի:

 

Վերոհիշյալ բջջային ծրագիրը կարելի է ներբեռնել հեռախոսի մեջ Google Play խանութում: Մինչև 2013 թ. մարտ ծրագիրը կներբեռնվի անվճար:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ