Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Մենթոլով ծխախոտներն ավելի շուտ են կախվածություն առաջացնում

Մենթոլով ծխախոտներն ավելի շուտ են կախվածություն առաջացնում

Մենթոլով ծխախոտների սառեցնող համն ավելի արագ է առաջացնում թմրանյութային կախվածությունմ: Ամերիկացի բժիշկները հաստատել են, որ ծխողների օրգանիզմը, ովքեր նախընտրում են մենթոլային հավելումներով ծխախոտներ,ստանում է ավելի շատ նիկոտին և ածխածնի օքսիդ: 

 

Եթե նույնիսկ մարդն օրվա մեջ ծխում է ծխախոտի ավելի քիչ քանակություն, մենթոլը նպաստում է դեպի «նիկոտինային փայտ» ցանկության զարգացմանը, որի պատճառով նման ծխախոտային արտադրատեսակից հրաժարվելը կրկնակի դժվար է: Նման եզրակացություններ արվել են Նյու Ջերսիի Բժշկության և ատամնաբուժության համալսարանի փորձագետների կողմից՝ վերլուծության ենթարկելով գրեթե 1700 ծխողների հակումները:

 

Բժիշկների եզրահանգումները միատեսակ էին. մենթոլային ծխախոտների պատճառով ավելի դժվար է ծխելը թողնելը և ավելի արագ կարելի է դառնալ քրոնիկ ծխող: Մասնագետները հաստատում են, որ մենթոլը ոչ միայն հաճելի, սառեցնող բաղադրիչ է ծխախոտների մեջ. այդ նյութը քողարկում է նիկոտինի և թույների բացասական հատկությունները և զարգացնում է մահաբեր կախում ծխախոտային արտադրատեսակից: Ենթադրելի է, որ մենթոլի «մեղքը» նրա հոտավետ և համային հատկությունների մեջ է:

 

Սկզբնաղբյուր. ami-tass.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://www.medzapros.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ