Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Սիրո և վստահության հորմոն. Ալկոհոլային կախվածությունը հաղթահարելու նոր միջոց

Սիրո և վստահության հորմոն. Ալկոհոլային կախվածությունը հաղթահարելու նոր միջոց

 

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները պարզել են, որ օքսիտոցինը, որը հայտնի է որպես «սիրո և վստահության հորմոն», ոչ միայն նպաստում է մարդկանց միջև սիրային և բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, այլև օգնում է ալկոհոլային կախվածության  դեմ  պայքարում:


Zee News-ը գրում է, որ բժիշկների ուսումնասիրությանը մասնակցություն են ունեցել ալկոհոլիզմով տառապող 11 կամավորներ:   Երեք օրվա ընթացքում դետոքսիկացիայի  ծրագրի գործողություններն էին՝ մի մասին օրական երկու անգամ տվել են օկսիտոցինի դոզա` քթի ցողացիրի տեսքով, իսկ մյուսները ստացել են պլացեբո: Բացի այդ, բոլոր կամավորները ընդունել են լորազեպամ դեղամիջոցը, որն օգտագործվում է ալկոհոլիզմից և թմրամոլությունից բուժման համար: Ընդ որում փորձարկվողներին, ովքեր ընդունում էին օքսիտոցին, տալիս էին լորազեպամի ընդամենը 1/5-րդ մասը:


Հետազոտության արդյունքում պարզել են. այն խումբը, որն օգտագործել էր օքսիտոցին, ալկոհոլի հանդեպ ձգտումը պակասել էր, քան այն փորձարկվողների մոտ, ովքեր ստացել էին պլացեբո և լորազեպամ: «Օքսիտոցինի խմբից չորսն  ընդհանրապես լորազեպամով բուժման կարիք չեն զգացել»,- նշել է բժիշկ Կորտ Պեդերսենը: Եվ դա լավ   նորություն է, քանի որ լորազեպամը կարող է կախվածություն առաջացնել: Բուժման ընթացակարգում այն նվազեցնում է անհանգստության զգացումները ալկոհոլից հրաժարվելու դեպքում, բայց ընդունումը դադարեցնելու դեպքում՝ հիվանդները կարող են տառապել անքնությունից և կախվածությունից:


Գիտնականները դեռևս չեն կարող բացատրել, թե ինչպե՞ս է օքսիտոցինն ազդում ալկոհոլից հրաժարվելու վրա, բայց նշել են, որ օքսիտոցինային ցողացիրը  կողմնակի ազդեցություններ չի թողնում` ի տարբերություն լորազեպամի:


Ավելի վաղ Շվեյցարիայի գիտնականները պարզել են, որ օքսիտոցինի հիման վրա ստացված ցողացիրն  օգնում է պահպանել ներդաշնակություն` ամուսինների միջև հարաբերություններում: Օքսիտոցինը կանանց դարձնում է հանգիստ և դյուրահավատ, իսկ տղամարդկանց՝ զգայուն և ուշադիր: Նրան անվանում են նաև «նվիրվածության հորմոն»: Այն մասնակցում է սեռական ցանկության առաջացմանը, պատասխանատու է մոր և մանկան միջև հուզական կապերի ստեղծմանը: Կանանց մոտ օքսիտոցինն արտադրվում է  ծննդաբերության և կրծքով կերակրման ժամանակ: Հաստատված է, որ  կանանց և տղամարդկանց ուղեղում մեծ քանակով օքսիտոցին է արտադրվում սիրահարվածության շրջանում:

 

 

Սկզբնաղբյուր. rg.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://psy.passion.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ