ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ
Հայաստանում ծխախոտի պատճառով տարեկան մոտ 3000 մարդ է մահանում
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկեց «ԵՊՀ-ն ընդդեմ ծխախոտի և թմրամիջոցների» ծրագիրը։ Այս մաիսն տեղկեացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայությունից:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը կարևորեց երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերը, քանի որ դրանք նպաստում են առողջ հասարակության ձևավորմանը։ Ըստ նրա, առողջ ապրելակերպ հասկացությունն անհամատեղելի է ծխախոտի ծխի հետ։
«Մենք՝ բոլոր չծխողներս, պետք է պայքարենք, որպեսզի մեզ շրջապատող միջավայրը ծխից զուրկ լինի։ Ցավոք, այսօր մեր հասարակության շուրջ 64 տոկոսը համարվում է ծխող, ինչը բավականին մեծ թիվ է։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ թիվը նվազի, և հասարակությունը մաքուր միջավայրում ապրելու հնարավորություն ունենա»,- ասաց Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը։
Ըստ Երևանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի, ծխելը խիստ էգոիստական գործողություն է. այն վնասում է ոչ միայն ծխողին, այլև շրջապատին։ «Ծխելը խոսում է մարդու թուլության, կախվածության մասին։ Այն հակամարդկային է իր ամբողջ էությամբ, և չարաչար սխալվում են այն մարդիկ, որ կարծում են, թե ծխելով իբրև թե ցույց են տալիս, թե իրենք առաջադեմ են, ժամանակակից և իրավունք ունեն խելոք, խոհեմ մարդկանց համահավասար հանդես գալու։
Համահավասար լնելու միակ ճանապարհը մարդու անձնական կարողություններն են, նրա ուղեղի աշխատանքը, բնավորության գծերը, կամքը և խիղճը։ Ծխախոտը ոչ մի դեպքում ոչ մեկին չի գեղեցկացնում։ Ես կոչ եմ անում. ովքեր ծխում են, թողնեն այդ վնասակար սովորությունը, իսկ ովքեր չեն ծխում, երբեք ձեռքը չվերցնեն գլանակը։ Որքան էլ գրավիչ թվա առաջին պահը, դրան հետևում են անքուն գիշերներ, խեղդող հազ, հիվանդություններ»,- նշեց ԵՊՀ ռեկտորը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը համալսարանի ուսանողներին տեղեկացրեց, որ ծխախոտն ու նրա ծուխը պարունակում են շուրջ 3000 քիմիական միացություններ, որոնցից 60-ը քաղցկեղածին են, հեշտորեն վնասում են բջջանյութին՝ դրանով իսկ քաղցկեղային ուռուցքի աճ առաջացնելով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհում ծխողների թիվը հասնում է 1,1 միլիարդի։ Ծխախոտ օգտագործելը կարող է դառնալ շուրջ 500 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ։ Ըստ հետազոտությունների, 2030թ. վեց մարդուց մեկը կդառնա ծխելու զոհը, և ծխախոտը կհամարվի մահացության ամենատարածված պատճառը։
«Հայաստանում տղամարդկանց մոտ 70 տոկոսը ծխում է, ծխող կանանց թիվը տարեցտարի աճում է։ Մեր հանրապետությունում ծխախոտի պատճառով տարեկան մահանում է մոտ 3000 մարդ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զարգացող երկրներում ծխախոտի գնի 10 տոկոս աճը կարող է բերել դրա կիրառման 8 տոկոս նվազման։ Թեև ծխելը կախվածություն է և թմրամոլության տեսակ, այնուամենայնիվ, միլիոնավոր մարդկանց հաջողվել է թողնել այն։ Կարծում եմ՝ նման միջոցառումները կօգնեն ձևավորել առողջ հասարակություն»,- եզրափակեց Արուսյակ Պողոսյանը։
«ԵՊՀ-ն ընդդեմ ծխախոտի և թմրամիջոցների» խորագրով ծրագրի շրջանակներում կստեղծվեն տեղեկատվական նյութեր։ Համապատասխան պաստառներ կփակցվեն ԵՊՀ լսարաններում, գրադարանի ընթերցասրահներում, ինչպես նաև միջանցքների տեսանելի վայրերում, իսկ ուսանողության շրջանում կտարածվեն տեղեկատվական բուկլետներ։ Կանցկացվեն նաև սեմինար-քննարկումներ։
31.10.2011 Կարդացեք նաև
Ինչպես հաղորդում է «Համաշխարհային իրադարձությունների քրոնիկան», եթե դեղորայքի ուղեցույցում չկա նախազգուշացում ալկոհոլի հետ անհամատեղելիության մասին, նշանակում է, այդ հարցով չեն անցկացվել...
21.03.2019
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթերի համալսարանի մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ էլեկտրոնային ծխախոտը բացասական ազդեցություն է գործում մարդու լնդերի և ատամների վրա...
25.11.2016
Այն երեխաների մոտ, որոնց հայրերը բեղմնավորման ժամանակ եղել են ծխող, 3 անգամ ավելի հաճախ է զարգանում ասթմա, հայտնում է International Journal of Epidemiology պարբերականը: Հետազոտությանը մասնակցել են...
05.10.2016
Ծխողների տներում պատերը, հատակը եւ կահույքի մակերեւույթը ներծծված են վտանգավոր քաղցկեղածին նյութերով, որոնք այնտեղ են մնում նույնիսկ 6 ամսից ավելի այն բանից հետո, երբ տանը դադարում են ծխել...
29.09.2016
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ծխելն առաջացնում է երկարաժամկետ փոփոխություններ գեների ակտիվության մեջ՝ հայտնում է NBC News-ը: Գենետիկներն այսպիսի եզրակացության են եկել...
26.09.2016
Բոլոր վնասակար սովորություններն, այսպես թե այնպես, վտանգավոր են առողջության համար, հակառակ դեպքում դրանք «վնասակար» չէին համարվի: Սակայն դրանցից մեկն անհամեմատ ավելի վտանգավոր է...
24.09.2016
Վաղուց հայտնի է, որ ծխելը մեծացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը: Այժմ Brigham and Women’s Hospital-ի հետազոտողները որոշել են պարզել, թե ծխելը ճշգրիտ ինչպես է սրտային անբավարարություն...
24.09.2016
Ծխախոտից հրաժարվելը հաճախ հանգեցնում է գիրացման այն պատճառով, որ ծխի մեջ պարունակվող նիկոտինը և մյուս բաղադրիչները ճնշում են գրելին հորմոնի արտադրությունը, որը պատասխանատու է...
14.09.2016
Ծխախոտից հրաժարվելը կարող է 80 տոկոսով նվազեցնել պարանոցի եւ գլխի քաղցկեղի վտանգը: Այսպիսի կարծիք են հայտնել Հնդկաստանի Հիվանդությունների հետազոտության եւ տեղեկատվության ազգային կենտրոնի գիտնականները...
16.08.2016
Էլեկտրոնային ծխախոտների ծխի մասշտաբային վերլուծությունը ցույց է տվել, որ այն պարունակում է քաղցկեղածիններ և տոքսիններ, որոնք առաջանում են դրանց միջուկի հիմնական լուծիչի քայքայումից...
15.08.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ