Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Նոր մեթոդը որոշում է ծխողների վրա ծխախոտի ծխի ազդեցությունը

Նոր մեթոդը որոշում է ծխողների վրա ծխախոտի ծխի ազդեցությունը

  Օրնալդոյում քաղցկեղի հետազոտության Ամերիկյան ասոցիացիայի ժողովում Լոմբարդիի անվան քաղցկեղի հետազոտության կենտրոնի գիտնականները ցույց տվեցին, թե ինչպես է ծխախոտի ծուխը ծխողների մոտ առաջացնում տարբեր «նյութափոխանակիչներ»  կամ ակտիվ կենսաբանական նյութեր՝ ի տարբերություն չծխողների:
Ուսումնասիրության ժամանակ նրանք հետազոտել են հարյուրավոր նյութափոխանակիչներ 10 ծխողների  արյան և մեզի մեջ, և 10` չծխողներինի: Հետազոտողները կենտրոնացել էին 50 նյութափոխանակիչների վրա:  Ծխողների խմբում նյութափոխանակիչների մակարդակը` կախված նիկոտինից, տարբերվում էր: Ի հավելումն սրան, նյութափոխանակիչների ընդհանուր ցուցանիշները կանանց և տղամարդկանց մոտ տարբեր  էին: Տվյալ հետազոտության գլխավոր նպատակը, որը մեծ հետազոտական ծրագրի մի մասն է, ծխողների մոտ բիոմարկերների որոշումն է, ինչը կանխորոշում է հիվանդության զարգացումը: Հետազոտությունը նաև կարող է օգնել արյան թեստերի մշակմանը, ինչը կօգնի նաև որոշել այս կամ այն ծխախոտային ապրանքի վնասակարությունը:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ