Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Ալկոհոլի օգտագործման ազդեցությունը սպիրտի կիրառման ապագա խնդիրների մասին է խոսում

Ալկոհոլի օգտագործման ազդեցությունը սպիրտի կիրառման ապագա խնդիրների մասին է խոսում

Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդու ռեակցիան ալկոհոլի նկատմամբ կանխատեսում է նրա ապագա սովորությունները կապված ալկոհոլի հետ՝ ներառյալ օգտագործման հաճախականությունը և խանգարումների զարգացումը:
Հաճախ դեպրեսանտի ազդեցություն թողնող ալկոհոլը կարող է հանգստացնել կամ գրգռել մարդուն՝ ինչը կախված է անհատական յուրահատկություններից: Այն մարդկանց մոտ, ովքեր առավել դիմացկուն են ալկոհոլի նկատմամբ, չարաշահման ռիկսը առավել բարձր է, որը կոչվում է «նվազեցված ռեակցիայի թեորիա»: Սակայն նոր հետազոտությունը` Archives of General Psychiatry-ում հրապարակված, ցույց է տալիս, որ շատ խմող անձիք հաճախ հենց նրանք են, ովքեր առավել զգայուն են ալկոհոլի նկատմամբ:


Գիտնականներն ուսումնասիրել են 200 կամավորների, որոնց բաժանել են երկու խմբի՝ քիչ խմող և շատ խմող: Բացի այն, որ քիչ խմողները ալկոհոլի ընդհանուր ազդեցության նկատմամբ ավելի զգայուն էին, նրանք բոլորովին այլ կերպ էին ներկայացնում իրենց զգացումները: Շատ խմողները հայտնեցին ալկոհոլի  պոզիտիվ արդյունքների մասին, այն դեպքում, երբ քիչ խմողները ալկոհոլի ավելի հանգստացնող արդյունքի և անհարմարության զգացումի մասին էին խոսում:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ